|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Asbarez.com-ը, հղում տալով Huffington Post France-ին, տեղեկություններ է հաղորդել երգիծաբանի մասին, ով հրաշքով փրկվել է Փարիզում Charlie Hebdo-ի վրա ահաբեկչական հարձակումից: Փրկված երգիծաբանը հայ հումորիստ և լրագրող Մաթիե Մադենյանն է:
Ողբերգության օրը` հունվարի 7-ին, նա աշխատանքի չի գնացել: Արյունալի հարձակումից ժամեր առաջ զանգահարել է խմբագրություն ու տեղեկացրել, որ այդ օրն ինքն աշխատանքի չի գնալու` հավելելով, որ պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոներին Ֆրանսիայում մեծ տարածում գտած քաղցրավենիք գնել, նոր գնալ խմբագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Charlie Hebdo-ի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում` երգիծական թերթի գլխավոր խմբագիրը: