|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց անհետ կորած մեր հայրենակիցների հետ 5.5 ժամ տևած փակ լսումները, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր, որովհետև անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը և նրանց հարազատների ծանր ապրումներին»: