Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր իր աշխատանքներն է սկսել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը, որին ներկա են միջազգային իրավունքի փորձագետներ, ցեղասպանագետներ, միջազգային լրատվամիջոցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, քաղաքագետներ և այլոք:
Զեկուցելու են «Վաշինգտոն Փոսթ»- խմբագրի օգնական և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, դերասան և կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ (ԱՄՆ) Ջորջ Քլունին, «100 LIVES»-ի համահիմնադիր Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մանիտոբայի համալսարան Էնդրյու Վուլֆորդը և այլոք: «Վաշինգտոն Փոսթ»- խմբագրի օգնական և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, բացելով ֆորումը, նախ նշեց որ իր տատն ու պապը ցեղասպանությունից մազապուրծ փախել են, Խարբերդից տեղահանվելով ու հայտնվելով ԱՄՆ-ում: Դեյվիդ Իգնատիուսի խոսքով՝ իր նպատակն է՝ գտնել ճշմարտությունը և նկարագրել այնպես, որ այն պահվի պատմական հիշողության մեջ՝ սահմանելով պատասխանատվություն այդ դեպքերի նկատմամբ: Նա նշեց, որ առանց փաստերին լուրջ վերաբերելու, առանց հիշողությանն հաշվետվողականության ու պատասխանատվության, մարդիկ կլողան տարածության մեջ: