Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դրածո իշխանությունների, և հատկապես, իշխանության պարագլխի դատարկախոսությունը անցել է բոլոր սահմանները։ ՀՀ Վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը՝ բոլոր արժեքներն ու սրբությունները ոտնատակ տալով, ստերով ու խաբեությամբ, բանսարկությամբ ու հոխորտանքով փորձում է իրականության վրա վարագույր քաշել և ցեխարձակումներով վարկաբեկել ազգային արժեքները։
Հուլիսի 12-ին քաղաքացիների հանդեպ բիրտ ուժի կիրառումն այլ բան չէր, քան ստի ու իրենց իշխանության երկարաձգման հաստատման անհույս փորձ։ ճշմարտության համար պայքարը ամրապնդվեց, ու հաստատեց իր վճռականությունը, երբ բռնապետական ռեժիմի կողմից ժողովրդի ընդվզումը ուժով ճնշելու փորձին ի հակառակ՝ կրկնապատկվեցին շարքերը։
Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ, ուրանալով տարիների ջանքերով կերտված հայ ժողովրդի միասնության առանցքը և ՀՀ անվտանգության վահանը հանդիսացող Արցախի պետականությունն ու հաղթանակներ արձանագրած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Արցախի Հանրապետության հայաթափման ողբերգական էջի իրական պատկերն ու ճշմարտությունը ՀՀ իշխանության պարագլխի և իր մանկլավիկների կողմից ներկայացվում է ամբողջությամբ խեղաթյուրված։
Ճշմարտությունը չի կարող երկար ժամանակ շղարշապատվել, և հատվածական մատուցմամբ խեղաթյուրվել, իսկ ճշմարտությունը արյունով խեղդելու փորձերի հեղինակներին հարկ է հիշեցնել, որ արյուն հեղելը, պատմության ընթացքում, երբեք անհետևանք չի մնացել։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե
13 հուլիսի, 2024թ․