Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թշնամու կողմից Շուշին գրավելուց մեկ օր առաջ ընտանիքով մազապուրծ փախել ենք, մի քանի ամիս թափառական կյանքով ապրելուց հետո՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան, գյուղից գյուղ, ապաստան ենք խնդրել, որ գիշերենք, ոչ ոք մեզ ապաստան տալու հարցին ուշադրություն չի դարձրել։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վարդաշենում գտնվող՝ անօթեւանների կացարանի բնակիչներից մեկը։
«ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը միջնորդեց, խնդրեց, պայքարեց, եւ մենակ ինձ գոնե տեղավորեցին այս հիմնարկում։ Դիմումներ ուղղեցի ՀՀ վարչապետին, խնդրեցի, 2015թ․ կառավարության որոշման համաձայն, աջակցել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ինձ տալիս են սֆինքսի պատասխան՝ արտագրում են օրենքի այն հատվածը, որը ես էի իրենց ուղարկել, ու որեւէ հստակ որոշում չեն կայացնում՝ ինձ, իմ ընտանիքին վերցնելո՞ւ են հաշվառման՝ որպես փախստական, թե՞ ոչ։ Ասում են՝ գնա նախարարության էսինչ հիմնարկը, որտեղ ինձ հագած-կապած մի օրիորդ ասում է՝ սահմանամերձ գյուղերում լիքը տուն կա, գնա, այնտեղ ապրի։ Ահա պատասխանը»,- պատմեց մեր զրուցակիցը
Հիշեցնենք, որ այսօր կացարանի բնակիչները հավաքվել էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց՝ խնդրանքով՝ չտեղափոխել իրենց Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատ եւ ժամանակ տալ մինչեւ ամառ։
Նշենք, որ Վարդաշենում գտնվող՝ անօթևանների կացարանի 93 բնակիչներին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը կացարանը լքելու ժամանակ էր տվել։
Մանրամասները՝ տեսանյութում