|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները Մայիսի 9-ին Սեւերոդոնեցկի երկնքում Ուկրաինական ՄիԳ-29 ինքնաթիռ են խոցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Ուկրաինայի ՄիԳ-29 օդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Սևերոդոնեցկ քաղաքի երկնքում», - ասել է նա:
Բացի այդ, ոչնչացվել են Նովոզվանովկա, Խարցիզսկ եւ Իզյում բնակավայրերի երկնքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքեր:
«Խարկովի մարզի Իվանովկա բնակավայրի շրջանում որսացել են ուկրաինական «Точка-У» հրթիռ, իսկ Մեծ Կամիշեւախի եւ Իզյումի շրջաններում՝ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ», – հավելել է Կոնաշենկովը: