|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հրապարակ»-ը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:
Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։