Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է: Ավինյանին խորհրդի կազմում առաջադրել է ԿԳՄՍ նախարարությունը` որպես «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Ըստ Տիգրան Ավինյանի պաշտոնական կենսագրության` նա «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2023թ.: Հետևաբար, Ավինյանը 2023-2025 թթ. ոչ միայն իրավունք չուներ զբաղեցնելու խորհրդի անդամի, այլ նաև խորհրդի նախագահի պաշտոնները:
Իդեալական կլիներ, եթե կրթության թիվ մեկ պատասխանատուն՝ Ժաննա Շինարարը, մարզային դպրոցների լոգասենյակներում ու զուգարաններում «տեխնադզոր» հանդես գալու փոխարեն զբաղվեր իրեն վստահված ոլորտի կառավարմամբ: Սակայն, քանի որ տիկին նախարարը բացառապես զբաղած է միայն շինարարական հարցերով, Yerkir.am-ը կօգնի նրան կարգի բերել պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրդը:
Հիմա ներկայացնենք ուղեցույց Ժաննա Անդրեասյանի համար.
- hանձնարարում ես պատրաստել վարչապետի 07.08.2020 թ. թիվ 908 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծ,
- հիմնադրի կողմից առաջադրված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանին հանում ես խորհրդի կազմից, քանի որ վերջինս 2024 թ. հուլիսին ազատվել է աշխատանքից,
- «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանին «լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամներ» բաժնից տեղափոխում ես «վարչապետի կողմից առաջադրված անդամներ» բաժին և պաշտոնը նշում ես Երևանի քաղաքապետ (պետական պաշտոնյաներին առաջադրում է վարչապետը),
- Սուրեն Վարոսյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու բառերը փոխում ես Սուրեն Վարոսյան – Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժ/պ: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2024 թ. հուլիսից,
- Սարգիս Հայոցյան - Գիտության կոմիտեի նախագահ բառերը փոխում ես Սարգիս Հայոցյան – Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ բառերով (ղեկավարծդ համակարգի կոմիտեների ճիշտ անունները գոնե պետք է իմանաս):
Թերևս այսքանը: Շնորհակալություն չենք ակնկալում:
Վ. Սարգսյան
Տես նաև՝