կարևոր
5017 դիտում, 18 ժամ առաջ - 2025-03-25 11:16
Հասարակություն

Օրինակա՞ն է արդյոք Գիլոյանի պաշտոնավարումը ֆիզկուլտինստիտուտում

Օրինակա՞ն է արդյոք Գիլոյանի պաշտոնավարումը ֆիզկուլտինստիտուտում

Yerkir.am-ը շարունակում է անդրադառնալ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդներին: Նախորդիվ անդրադարձել էինք Շիրակի պետական համալսարանում տիրող խայտառակ վիճակին՝ փաստելով, որ մի շարք անձինք, որոնք վաղուց արդեն չեն պաշտոնավարում, սակայն շարունակում են հանդիսանալ բուհի խորհրդի անդամ: Դրանցից էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Թռչունյանը, ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Շատվորյանը, Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Պապիկյանը և, ամենագլխավոր հերոսը՝ վարչապետի մամուլի խոսնակ, միաժամանակ՝ Շիրակի հավերժ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:  

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կարեն Գիլոյանը: Գիլոյանը խորհրդի կազմում առաջադրվել է ՀՀ վարչապետի կողմից որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Վարչապետը խորհրդի կազմում առաջադրում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից:

ՀՀ կառավարության «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» 23.06.2005 թ. թիվ 975-Ն որոշման համաձայն՝  խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով:

Կարեն Գիլոյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2025 թ. հունվարի 8-ին: Ստացվում է, որ հունվարի 8-ից ոչ միայն պետք է դադարացվեին Գիլոյանի լիազորությունները որպես խորհրդի նախագահ, այլ նաև խորհրդի անդամ: Սակայն փաստն այն է, որ շուրջ 3 ամիս պետական պաշտոն չզբաղեցնող Գիլոյանը շարունակում է ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը այնպես, ինչպես ԿԳՄՍ նախարար Ժաննա Շինարարը շարունակում է կառուցել ակադեմիական քաղաքը:

Վ. Սարգսյան