Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայտնի քաղաքական գործչի ձերբակալությւոնը զանգվածային բողոքի ակցիաներ է հրահրել ամբողջ Թուրքիայում, քանի որ ընդդիմությունը ձերբակալությունը համարել է քաղաքական դրդապատճառներով քայլ՝ ուղղված Էրդողանի առանցքային մրցակցի դեմ, որը կարող է նրան լուրջ մարտահրավեր նետել 2028 թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Մարտի 22-ի երեկոյան, երբ բոլոր մեղադրանքները հերքող Իմամօղլուին տեղափոխել են Ստամբուլի դատարանի շենք, անարգված քաղաքապետի հարյուր հազարավոր կողմնակիցներ հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու խոշորագույն գիշերային ակցիային, հազարավոր մարդիկ ամբողջ երկրում դուրս են եկել փողոց։ Ստամբուլի նահանգապտը սահմանափակել է մուտքը նահանգ. «Մեր նահանգի կամ հարեւան գավառների շրջաններից անհատներին, խմբերին եւ տրանսպորտային միջոցներին, ովքեր կարող են ապօրինի գործունեություն ծավալել անհատապես կամ միասին, չեն թույլատրվի մտնել կամ դուրս գալ մեր նահանգ գավառական ուղիներով»: Չորեքշաբթի օրվանից գործող հրապարակային ցույցերի արգելքը երկարաձգվել է եւս չորս օրով: Գլոբալ տեղեկտվական հարթակները մնում են արգելափակված, կամ դրանց հասանելիությունը չափազանց դժվար է: Իշխանությունների պահանջով սահմանափակվել է X սոցիալական ցանցում տասնյակ հաշիվների հասանելիությունը, որոնք իբր սադրիչ գործունեություն են ծավալում արտասահմանից:
Իշխանությունների տվյալներով՝ սադրիչ գրառումների համար ձերբակալվել է ավելի քան 90 մարդ: Ներքին գործերի նախարարի հայտարարությունների համաձայն՝ մարտի 19 – ին Իմամօղլուի ձերբակալությունից ի վեր ձերբակալվել է ընդհանուր առմամբ 763 ցուցարար, որոնցից ավելի քան 320-ը՝ մարտի 22-ին Բոսֆոր քաղաքում: Բացի խոշոր մեգապոլիսներից՝ Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից, որտեղ ընդդիմության աջակցության մակարդակն ավանդաբար բարձր է, ձերբակալվածներ են եղել, օրինակ, Կոնիայում (Կենտրոնական Անատոլիա), որը հայտնի է իր ավանդական-պահպանողական բարքերով: Որոշ ժամանակ անց ցուցարարների շրջանում հայտնվել են դիմակներով եւ սաղվարտներով մարդիկ, որոնք ոչնչացնում էին Էրդողանի գրքերը, դեպի ոստիկանություն թռչում էին կացիններ, քարեր եւ այլ իրեր:
Օգտագործելով բողոքի ակցիաները ճնշելու առկա բոլոր միջոցները (արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, մահակներ եւ այլն), ոստիկանությունը ձեռնպահ է մնում հրազենի կիրառումից: Ըստ երեւույթին, իշխանությունները հասկանում են՝ վիրավորների կամ առավել եւս սպանվածների հայտնվելը կտրուկ կբարձրացնի էսկալացիայի աստիճանը՝ անկանխատեսելի հետեւանքներով, քանի որ բողոքներն, յանուամենայնիվ, սպորադիկ բնույթ են կրում, եւ ոչ բոլորն են փողոց դուրս գալիս, ովքեր կարող էին դա անել: Դրանում հետաքրքիր են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության որոշ խորհրդանշական անձանց կապերն ու զգուշավոր մեկնաբանությունները, ինչպիսիք են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, դրա հիմնադիրներից մեկը եւ Էրդողանի երկարամյա զինակիցը: «Մտահոգությամբ եմ հետեւում այդ գործընթացին», - ասել է Karar թերթին տված հարցազրույցում: - Անարդարությունը, որին ժամանակին բախվել ենք Էրդողանը եւ ես, չի ընդունվել հանրային գիտակցության կողմից: Նման անարդարություն չպետք է թույլ տրվի Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, ով քաղաքապետ է ընտրվել ժողովրդի կամքով»: Նկատի ունի 1999 թ-ին Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ Ռեջեփ Էրդողանի՝ «ազգամիջյան երկպառակություն հրահրելու» հոդվածով բանտարկության մեջ անցկացրած մի քանի ամիսները, այնպես որ ներկա իրավիճակի անալոգիայի ակնարկը տեսանելի է անզեն աչքով:
Իհարկե, պետական պաշտոնյաները կտրականապես հերքում են Ստամբուլի քաղաքապետի եւ նրա թիմի մարդկանց (մոտ հարյուր մարդ) հետապնդումների քաղաքական դրդապատճռները՝ պնդելով դատական համակարգի աշխատանքի անկախ բնույթը: Թուրքիան օրենքի գերակայության երկիր է, այլ ոչ թե ուժեղ օրենքի, վստահեցնում է Էրդողանը, ով ընդդիմախոսներին մեղադրում է արդարադատության վրա ազդելու փորձերի մեջ այն բանի միջոցով, ինչը նա անվանել է «փողոցային ահաբեկչություն»: Սա բացահայտ խորամանկություն է թվում, հատկապես, եթե չմոռանանք Ստամբուլի համալսարանի՝ մտացածին պատրվակով Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը չեղյալ հայտարարելու որոշման մասին, ինչն ավտոմատ կերպով փակում է նախագահական քարոզարշավին մասնակցելու նրա ճանապարհը:
Պակաս կարեւոր չէ, որ Իմամօղլուին ձերբակալելու որոշումը կայացվել է ԺՀԿ-ի փրայմերիզների նախաշեմին, որտեղ նա պետք է հաստատվեր որպես առաջիկա նախագահական ընտրություննրում հիմնական ընդդիմադիր թեկնածու, որոնք, չի բացառվում, վաղաժամ լինեն նույն 71-ամյա Էրդողանի կամքով, ով ակնհայտորեն չի պատրաստվում սպասել երեք տարի, որի ընթացքում, դեռ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ: Թուրքիայի ամբողջ տարածքում հետաքրքրված քաղաքացիները երկար հերթեր էին գոյանում՝ նրան իրենց նախապատվությունը տալու համար: ԺՀԿ առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է ապրիլի 6-ին նախատեսված արտահերթ համագումարի մասին, որի մասնակիցները պետք է կողմնորոշվեն հետագա գործողությունների հարցում, որոնք կոչված են հետ մղելու ընդդիմախոսներին վերջնականապես ջախջախելու իշխանությունների փորձերը: Օրինակ՝ համառ լուրեր են շրջանառվում, որ Էրդողանի կառավարության հաջորդ քայլը կարող է լինել ԺՀԿ-ում վստահելի անձի նշանակումը եւ Օզելին փոխարինելը՝ 2023ի նոյեմբերին կուսակցության համագումարի նախպատրաստման եւ անցկացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ նոր դատախազական հետաքննության շրջանակներում:
Եվրոպական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպւթյունները քննադատում են Թուրքիայում «ավտորիտար» միտումները, հատկապես 2018 թ-ի սահմանադրական բարեփոխումից հետո, որը հաստատեց նախագահական կառավարման ձեւը՝ պետության ղեկավարի բավականին լայն լիազորություններով: Լինելով փորձառու քաղաքական գործիչ եւ ձգտելով անվերջ երկարացնել իր իշխանությունը՝ Էրդողանն անկասկած ընտրել է հարմար պահը՝ վճռական հարված հասցնելով իր վտանգավոր հակառակորդին դրա համար հարմար պահին՝ անցկացնելով նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում նաեւ արտաքին ուղու վրա: Օրինակ, թուրքական իշխանությունների ակտիվ շփումները Բրյուսելի հետ (այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ) ակնհայտորեն կոչված են հավասարակշռելու անվանական «քեմալիզմի ժառանգների» լայն կապերը, որոնցից նրանք բավականին հեռու են գնացել, եվրոպական իսթեբլիշմենթի հետ: Այնուհետեւ, մարտի 16-ին Թրամփի հետ հեռախոսազրույցը եւ ապրիլին նախատեսվող «սուլթանի» այցը Վաշինգտոն ուղղված են թուրք-ամերիկյան առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական կապերի ամրապնդմանը՝ ներառյալ Անկարայի վերադարձը «նոր սերնդի F-35 կործանիչների» արտադրության ծրագրին՝ ռուսական C-400 համակարգերն այս կամ այն կերպ շահագործումից հանելու դիմաց: Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ոգեշնչված է Թուրքիայից եկող «լավ, դրական նորություններով»: Մարտի 25-ին օվկիանոսից այնկողմ է մեկնում արտաքին գործերի նախարար եւ Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը, ով Թուրքիայի նախագահի մերձավոր վստահված անձանցից մեկն է, ինչպես նաեւ, ասում են, նրա հնարավոր իրավահաջորդը:
Այս ամենն առավել կարեւոր է, քանի որ կառավարոթայն համար գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսության անմխիթար վիճակը, որը արտաքին արկածախնդրություններով փոխհատուցելը գնալով բարդանում է: Չպետք է մոռանալ նաեւ հինավուրց «քրդական հարցը», որը լուրջ ազդեցություն է թողնում ներկայիս օրակարգի վրա: Հայտնի է՝ Թուրքիայում, այդ թվում՝ իշխող կուսակցության պատվերով, բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ են իրականացվում, որոնց արդյունքները մեծ մասամբ չեն հրապարակվում: Պահպանելով վարչական ապարատի, ուժային կառույցների, դատական համակարգի եւ մամուլի նկատմամբ վերահսկողության ամբողջությունը՝ այս անգամ Էրդողանը, կարծես, կհաղթահարի իր մոտ առաջացած խնդիրները։ Միեւնույն ժամանակ հասարակության եւ էլիտաների մեջ խորացող հասարակական-քաղաքական եւ մշակութային-աշխարհայացքային պառակտումը, բնակչության մի մասի հոգնածությունը (չբացառելով պահպանողական ընտրազանգվածը, ինչի վկայությունն է նոր առաջնորդների ի հայտ գալը, ինչպիսին է Ֆաթիհ Էրբաքանը) միեւնույն մարդու երկարատեւ պաշտոնավարումից առաջանցիկ տնտեսական իրարանցման ֆոնին թուրքիայի Հանրապետությանը հեշտ կյանք չեն խոստանում:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի