Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Մինչդեռ լիբանանա-իսրայելական սահմանին շարունակվում է ՑԱԽԱԼ-ի գործողությունը, որը ստացել է «Հյուսիսի նետեր» անվանումը: Չնայած Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի հարվծների քանակի նվազման մասին հաղորդագրություններին, գնդակոծությունների ինտենսիվությունը մնում է նույնը: Բացի Հարավային Լիբանանի սահմանամերձ շրջաններից, իսրայելցիների թիրախ են մնում Բեյրութն ու երկրի ողջ տարածքի այլ բնակավայրեր.միայն սեպտեմբերի 25-ին օդից գրոհել են 75 օբյեկտ:
Այսպիսով՝ Նեթանյահուի ռեժիմի ագրեսիվ գործողությունները կարող են աստիճանաբար շարժվել դեպի լիբանանա-սիրիական սահման: Հրթիռա-ռումբային եւ հրետանային հարվածներին (այդ թվում՝ գրավյալ Գոլանի բարձունքների կողմից) պարբերաբար ենթարկվում են արաբական հանրապետության ամենատարբեր շրջանները, այդ թվում՝ Համա, Հոմս խոշոր քաղաքները, ինչպես նաեւ «Մեծ Դամասկոսը» (նկատենք, խոսքը բնավ միայն սահմանամերձ տարածքների մասին չէ)։
Նման իրավիճակը միանգամայն կարող է նշանակել, որ Լիբանանում Թել Ավիվի ներկայիս գործողությունների գերխնդիրը Սիրիայի հետ պատերազմի հրահրումն է, ինչում ռազմավարական առումով շահագրգռված են ԱՄՆ-ն եւ հավաքական Արեւմուտքը, որն ամենեւին էլ չի մոռացել ընդդիմադիր խմբավորումների ձեռքով «Ասադի ռեժիմը» տապալելու պլանների մասին, այդ թվում՝ ամենաարմատական հատկության։ Ի դեպ, Ռուսաստանում արգելված ԻՊ- ի մասնաճյուղը գրավյալ Գոլանի շրջանում երկար տարիներ իրեն շատ ազատ էր զգում իսրայելական հատուկ ծառայությունների ակնհայտ օրհնությամբ։ Իսկ Լիբանանում հավանական քաոսը, որը սրվում է իսրայելական հարձակմամբ, չի կարող չանհանգստացնել Դամասկոսին գոնե Սիրիայի մայրաքաղաքի խոցելի աշխարհագրկան դիրքի պատճառով (Անթիլիվանի լեռների միջեւ ընկած կիսալուսին, որի հարավային ծայրը հենվում է Սիրիայի հարավ-արեւմուտքում գերիշխող Գոլանի բարձունքների վրա)։ 1982-ին, երբ իսրայելական զորքերն «առաջին լիբանանյան պատերազմի» ընթացքում մտադրված էին գրավել գրեթե ամբողջ Լիբանանը Բեյրութով, դրան ընդդիմացավ սիրիական բանակը, քնի որ Դամասկոսում ակնհայտորեն անհանգստանում էին ոչ միայն մայրաքաղաքային տարածաշրջանի անվտանգության համար, որը սկսվում է Լիբանանի սահմանից բառացիորեն կես ժամ հեռավորության վրա, այլեւ հարեւան երկրից փախստականների հոսքի համար: Սակայն ՆԱՏՕ-ի ճնշման ներքո Սիրիական զորքերը շուտով դուրս բերվեցին Լիբանանից (Թել Ավիվի հավաստիացումների դիմաց, որ մայրու երկիրը գրավելու ծրագրեր չկան)…
«Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլայի՝ Բեյրութին հասցված հարվածների հերթական շարքի հետեւանքով մահն իր սրությամբ եւ անխուսափելիությամբ հարց է բարձրացնում, թե ո՞վ կարող է լինել հաջորդը։ Ակնհայտ է, որ այս հանգամանքը լավ են հասկանում Դամասկոսում.սիրիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Լիբանանին օգնություն ցուցաբերելու պատրաստակմության մասին, որպեսզի Իսրայելին կանգնեցնի տարածաշրջանում պատերազմի ընդլայնումից, միայն հարցն այն է, թե որքանով այն արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով Սիրիական արաբական բանակի ներկայիս վիճակը: Հատկանշական է՝ վերջերս փեյջերների պայթեցման գործողության նախօրեին Իսրայելի ՌՕՈՒ-ն հերթական հրթիռային հարվածն է հասցրել Սիրիային.Այս անգամ հարձակման է ենթարկվել Համա նահանգի Մասյաֆ շրջանը՝ Լիբանանի հետ սահմանի մոտակայքում: 16 սիրիացիների կյանք խլած հարձակումը իսրայելցիների կողմից հիմնավրվում էր հարձակման ենթարկված շրջանում քիմիական զենքի արտադրության ինչ-որ կենտրոնի գործուեությամբ, ինչը, իհարկե, կատարյալ անհեթեթություն է։ Հիշեցնենք՝ «Ասադի ռեժիմի» տրամադրության տակ առասպելական քիմիական մարտագլխիկների առկայության հարցն ակտիվորեն շրջանառվում էր Օբամայի վարչակազմի կողմից, եւ ռուսական դիվանագիտությունը 2013 թ-ին զգալի ջանքեր է գործադրել ահաբեկչական հարձակման ենթարկված ինքնիշխան պետույան դեմ ագրեսիայի հերթական գործողությունը կանխելու համար։ Դամասկոսի պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը հարձակվել է «քղաքացիական օբյեկտների վրա, վնասել Համա նահանգի մայրուղին, վնասել էլեկտրա - եւ ջրամատակարարման օբյեկտներին»:
Իսկ Middle East Eye պարբերականի պնդմամբ՝ ՑԱԽԱԼ-ի հատուկջոկատայինները ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների արտադրության գործարանը Սիրիայի Մասյաֆ քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք.այնտեղ, իբր, բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արտադրվել լիբանանյան «Հըզբոլլահի» համար: Ձեռնարկությունը գործել է ավելի քան տասը տարի, եւ 2023 թ-ին Իսրայելն արդեն ավիահարվածներ է հասցրել դրան։ Եթե հավատում եք բրիտանական գրանցմամբ տարածաշրջանային խնդիրների վրա մասնագիտացված հրատարակության աղբյուրներին՝ գործողությունը կրում էր համապարփակ բնույթ, ներառյալ ոչ միայն օդային, այլեւ ցամաքային բաղադրիչը: Սիրիայի ԱԳՆ-ն այդ իրադարձություններն անվանել է «Թել Ավիվի չդադարող, աղաղակող ագրեսիայի հերթական ակտ», նման գնահատական են տվել Թեհրանում՝ հերքելով շրջանում որեւէ ենթակա ռազմական օբյեկտների առկայությունը: Israeli troops raided missile production site in Syria, says monitor | Middle East Eye
Մի քանի ամիս առաջ՝ մայիսի վերջին, Իսրայելը հարձակվեց Հոմս նահանգի վրա։ Anadolu-ի տվյալներով՝ «իսրայելական ավիացիան հարված է հասցրել Հոմսում գտնվող Քուսայր շրջանում գտնվող որոշ ռազմական օբյեկտների՝ սիրիա-լիբանանյան սահմանի մոտ»,նըդ որում՝ «2011 թ-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելը պարբերաբար գրոհում է սիրիական բանակին պատկանող ռազմակայանները»: Մարտի վերջին նմանատիպ զանգվածային հարված հասցվեց Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաք»՝ նրա մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպին, երբ զոհվեց ավելի քան 40 մարդ: Հայտնի է՝ Հալեպը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ եւ Նեթանյահուի մոտ ակնհայտորեն չէին վախենում Անկարայի բացասական արձագանքից սահմանային շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը եւ այն ժամանակ, եւ հիմա հիմնականում վերահսկվում էր թուրքական զորքերի կողմից:
... Մինչդեռ, ինչպես տասնամյակներ առաջ, այժմ էլ Լիբանանից փախստականների հոսքերը շարժվում են դեպի Սիրիայի հետ սահման եւ դրանից դուրս: Առայժմ հարկադիր վերաբնակների թիվը գնահատվում է առնվազն 25 հզար մարդ, սակայն մոտ ժամանակներս այն կարող է հասնել 40-50 հազարի․ քանի որ փախստականների աճող հոսքը կարող է փաստացի կաթվածահար անել կամ նույնիսկ ճեղքել սահմանը եւ լցվել մոտակա Դամասկոսը, չի բացառվում նաեւ իրավիճակին արդեն սիրիական բանակի հարկադրված միջամտությունը: Հիշեցնենք՝ Սիրիայի տարածքում, որի տարածքի զգալի մասը ավերվել եւ ավերվել է երկարատեւ ահաբեկչական միջամտության եւ արմատական խմբավորումների գործունեության ընթացքում, մնում են հարյուր հազարավոր սեփական փախստականներ եւ տեղահանվածներ:
ԵՆթադրվում է՝ իսրայելական ագրեսիայի հրահրած վերաբնակեցման հոսքերն ուժեղացնում են կլանա-ցեղային հակասությունների, դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների եւ տարբեր սադրանքների ռիսկերը, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ։ Այսպես՝ դեռ 1940-ականների սկզբին նավթամուղը (Սաուդյան Արաբիայից) միացվել է Լիբանանի հարավային Սայդա նավահանգստին Հորդանանի հյուսիսով և Սիրիայի հարավ-արևմտյան սահմանային շրջաններով։ Այս կարեւոր զարկերակի, ինչպես նաեւ Սայդայի նավթաարտահանման նավահանգստի նկատմամբ վերահսկողությունը համապասխանում է Իսրայելի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին՝ ամրապնդելով իր դիրքերը արաբական «նավթային» միապետությունների հետ ենթադրյալ երկխոսության մեջ՝ «Աբրահամյան համաձայնագրերով» սկսված գործընթացների շրջանակներում:
Վերոնշյալ գործոնների եւ միտումների համատեքստում փորձագիտական հանրությունում բավականին հիմնավորված կարծիք է տարածվել, որ իսրայելական «բազեների»՝ Հարավային Լիբանանը գրավելու ցանկությունը պայմանավորված է Դամասկոսը ոչ միայն հարավ-արեւելքից, այլեւ արեւմուտքից եւ հարավ-արեւմուտքից շրջափակելու մտադրությամբ: Սիրիայի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում նման տրամադրվածություը կնպաստի, եթե ոչ մայրաքաղաքային ագլոմերացիայի գրավմանը, ապա, ամեն դեպքում, դրա արգելափակմանը։ Սիրիայի պատմական կենտրոնին ուղղված ակնհայտ եւ միանշանակ սպառնալիքը մեծ հավանականությամբ կստիպեր Իրանին միջամտել, ինչը վերջնականապես կազատի Իսրայելի եւ արեւմտյան իսթեբլիշմենթի նրա համակիրների ձեռքերը (հատկապես նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիպոթետիկ հաղթանակի դեպքում):
Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությունը Լիբանանում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում մշտապես ոգեշնչել է Արեւմուտքին։ Եվ եթե Իսրայելի պաշտպանության բանակի առաջնային խնդիրը Հարավային Լիբանանի օկուպացիան է, ապա Նեթանյահուի ռեժիմի և նրա «բարեկամների» վերջնական խնդիրը, ինչպես իրավամբ կարծում են որոշ դիտորդներ, Սիրիային Իսրայելի հետ պատերազմի մեջ ներքաշելն է, հատկապես Դամասկոսի մոտ:
Դամասկոսում տեղական վարձկանների օգտագործմամբ եւ արտասահմանից տոտալ աջակցությամբ կառավարության տապալման դեռեւս Օբամայի հայտարարած ռազմավարությունը ձախողվեց. նույնիսկ Էրդողանն աներկբա ակնարկում է Բաշար Ասադի հետ հանդիպման հնարավորության մասին (իհարկե, իր պայմաններով պահպանելով Հյուսիսային Սիրիայի մի շարք շրջանների օկուպացիան, ինչը նման հանդիպման հեռանկարները շատ մշուշոտ է դարձնում)։ Այնպես որ, միանգամայն տրամաբանական է, որ Իսրայելն այժմ առաջին պլան է գալիս՝ ուժեղացնելով ռազմական ճնշումը Սիրիայի վրա, հրահրելով փլուզում սահմանին և ձգտում է ոչնչացնել Միջերկրական ծովի նավահանգստային ենթակառուցվածքը: Թվում է, թե Սիրիայում ռուսական դիրքերի համար, որոնց անվտանգության կառույցները հեռու են լավագույն վիճակում լինելուց, տարածաշրջանում զինված հակամարտության սրումը ահաբեկչական խմբավորումների անխուսափելի ակտիվացմամբ և նոր մարտահրավերներով։
Հ.Գ. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի խոսքով՝ «իրականանում են վատագույն կանխատեսումները»: Մոսկվայում դատապարտում են բարեկամ Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական սադրանքները եւ հիշեցնում Իսրայելին, որի գործողությունները տարածաշրջանին մղում են դեպի մեծ պատերազմ, որ բացառապես ռազմական մեթոդներով անվտանգության հասնել հնարավոր չէ.Իսրայելի գործողությունները նվազեցնում են «Հըզբալլայի» կողմից պատանդ պահվող իսրայելցիներին ազատ արձակելու հավանականությւնը: Անհրաժեշտ է դադարեցնել գնդակոծությունները, սպառնալիքները (մասնավորապես՝ Իսրայելի կողմից) եւ անցնել երկկողմ երկխոսության։
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի