Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա հույս հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ էսկալացիայի վտանգը կնվազի։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցումը։ Երկու երկրին էլ խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս փաստաթուղթը ստորագրեն։ Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը և դեմ ենք միջազգային ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության», - նշել է Արաղչին։
Նրա խոսքով` սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Ըստ Իրանի արտգործնախարարի` տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է դրա ներսում լուծվեն` երկխոսության և դիվանագիտության միջոցով, առանց ուժի կիրառման։
Հիշեցնենք՝ երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Այցի շրջանակներում կկայանա նաև Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»։