|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի ԱԳՆ փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության։ Այս մասին Արաղչին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ հեռախոսազրույցի ընթացքում. փոխանցում է Mehr գործակալությունը։
Արաղչին մեկնաբանել է վերջին օրերին համացանցում տարածված այն տեսանյութին, որում երևում էր, թե ինչպես են իրանական բեռնատարարները ուղևորվում Արցախ՝ տեղափոխելով վառելանյութ և պարեն։ «Թշնամիները փորձում են խախտել երկու հարևան պետությունների բարեկակամական հարաբերությունները», - նշել է Արաղչին։
«Դեպի Լեռնային Ղարաբաղի շրջան և Ադրբեջանի բռնազավթված տարածքներ իրանական բեռնատարների տրանզիտի մասին տեղեկությունները ամբողջապես սուտ են», - նշել է Արաղչին՝ հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կհանգեցնի երկու հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության։