Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Իրանը ներկայիս պայմաններում արդեն չի կարող բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե «ինչ-որ բան չփոխվի»։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե մենք վերադառնանք այն ժամանակվա ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, միջուկային գործարք- խմբ.) պայմաններին, մենք հաստատ կգնանք նույն ճանապարհով։ Բայց բնական է, որ հաշվի առնելով մեր ունեցած փորձը, մենք կարող ենք որոշակի ճշգրտումներ կատարել: Այն փաստը, որ մենք «ոչ» ենք ասում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, կամ դա պնդում է ղեկավարությունը, պայմանավորված է մեր փորձով, այլ ոչ թե համառությամբ։ Որպես դիվանագետ՝ ես հայտարարում եմ, որ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնել այլևս հնարավոր չէ, եթե միայն ինչ-որ բան չփոխվի։ Ուստի Վաշինգտոնի հետ բանակցություններից հրաժարվելու քննարկումը չպետք է դիտարկել որպես ձախողման նշան։ ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը լճացման վիճակում չէ»,- ասել է Արաղչին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Իրանն արձագանքել է՝ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում կպատասխանեն Թրամփի նամակին։ «Մենք միանշանակ, ուղղակի բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով»,-ասել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։