Փոխարժեքներ
18 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
«Սուտ են խոսում, խաբում են»,- այս մասին «Չենք վստահում Փաշինյանին» խորագրով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հայ գերիների վերադարձի հետ կապված իշխանությունների պնդումներին, թե ամեն ինչ անում են նրանց վերադարձնելու համար։
«Նրանք բոլոր հարցերում ստախոս են։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մեկ այլ պետություն, որի քաղաքացիները գտնվում են պատանդառության կամ գերության մեջ և այդ պետության ղեկին գտնվող մարդիկ մատը մատին չխփեն, դեռ այդ պետության քաղաքացիները գնան դեսպանատներ, միջազգային կառույցներ, խնդրեն, աղաչեն, որպեսզի իրենց հայրենակիցներին ազատեն։ Այսինքն՝ քաղաքացիներն են նախաձեռնություն դրսևորում այդ ուղղությամ։ Սա աշխարհարում չգրված բան է, ունես կառավարություն, կառավարությունը պետք է զբաղվի, ոչ թե երկրի ներսում քաղաքացիները։ Իսկ դրսում, երբ խոսում են մարդիկ, սեփական կապերով բանակցում են, գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ թող պաշտոնական Երևանը դիմի։ Իսկ պաշտոնական Երևանն էլ ցուցում է տալիս երկրներին՝ ասելով չմիջամտել, չխանգարել, հանկարծ Բաքվին թթու խոսք չասել, որ մեր ընդհանուր այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչենք»,- ասաց Սրբազանը։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» շուրջ կողմների համաձայնությանը, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մեզ տեղեկություն է հասել, որ այս ստախոսը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ։ Դիմեր ժողովրդին՝ իրենց հռչակավոր «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ։ Հիմա առիթն օգտագործեմ և ասեմ՝ ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակիր, ի վերջո հրապարակային դո՞ւրս ես գալու պատմելու, ասելու,թե ինչ է այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, թաքուն դռների հետևո՞ւմ է լինելու»։
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը որևէ բանից էլ տեղյակ չէ,պայմանագրի ոչ մի կետից տեղյակ չէ։
«Ինչո՞ւ պատգամավորներն իրավունք չունեն այդ տեքստը կարդալու և բառացի հրապարակելու»,- նշեց Սրբազանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում: Նրանք սիմվոլիկ հանրաքվե են կազմակերպել՝ ցույց տալու, որ դեմ են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։
Ավելին՝ տեսանյութում: