|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից բազմաթիվ ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ ժողովուրդ ջան, որ էդքան աջակցում եք»: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Շնորհակալ եմ, որ նաև կանխարգելիչ միջոցառումների մասին մեզ տեղեկացնում եք: Համապատասխան ժամին ես երևի թե կասեմ, թե ինչ են նախատեսել և տեղի կունենա դա, թե տեղի չի ունենա: Ես իսկապես շնորհակալ եմ բոլոր այն հայորդիներին, որոնք իսկապես ազգային անվտանգության ծառայության մեջ են, և նաև ՆԳՆ-ում գտնվող անձինք, ոստիկանության ներքին զորքերի մեջ գտնվող անձինք, ուղղակի ես հիացած եմ ձեր աշխատանքով: Շատ ապրեք, որ այդ տեղեկությունները, չեմ ասի րոպե առ րոպե, բայց կարևոր ժամերին փոխանցում եք: Դա շատ ընտիր է, նշանակում է, որ այն լույսը, այն հոգին տեսել եք այս մարդկանց մեջ, ձեր հարազատների մեջ: Գիտեմ՝ ինչ ճնշումներով եք անցնում: մենք շատ լավ տեղեկացված ենք ամեն ինչի մասին»,-ասաց նա: