Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու համար։ Այս մասին հայտնում է Publica հրատարակությունը։
«Միխեիլ Սաակաշվիլին պետք է մեղավոր ճանաչվի Վրաստանի ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվի 4 տարի 6 ամիս ազատազրկման»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Նշվում է, որ, հաշվի առնելով նախորդ ժամկետը, Սաակաշվիլին ստիպված կլինի բանտում անցկացնել 12 տարի 6 ամիս։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր էր ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների վատնման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր Պետական անվտանգության ծառայության միջոցները անձնական կարիքների համար վատնելու մեջ։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը երկարացվել է, ենթադրաբար՝ մինչև 2034 թվականը