Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի համադաշնությանը` նման համարձակ որոշում կայացնելու գործում։ Շվեյցարիան այս հարցում, ի ուրախություն մեզ, միակ երկիրը չէ, բազմաթիվ երկրներ կան, նույն Կանադայի արտգործնախարարությունից մենք այդ հայտարարությունները լսել ենք, տարբեր երկրներից հնչել են հայտարարություններ, բայց սա արդեն խորհրդարանի ստորին պալատի մակարդակով որոշում է, որը շատ կարևոր ազդակ է»,-այս մասին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առջև հրավիրված հավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ 2025 թ․ մարտի 18-ին այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։
Նաև նշենք, որ Շվեյցարիայի դեսպանատան առջև ընթանում էր ակցիա: Ակցիայի մասնակիցները կոչ արեցին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատին ընդունել բանաձև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով կազմակերպելու: Մասնակիցները նաև դիմեցին Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։