կարևոր
898 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 17:42
Աշխարհ

Թուրքիան եւ «քառյակի կոալիցիան» Սիրիայի համար

Թուրքիան եւ «քառյակի կոալիցիան» Սիրիայի համար
Ամմանում տեղի է ունեցել Հորդանանի, Իրաքի, Լիբանանի եւ Թուրքիայի արտգործնախարարների «տարօրինակ» գագաթնաժողովը: Այն տարօրինակ կարելի է համարել, քանի որ ալավիների դեմ Դամասկոսի զինյալների հաշվեհարդարի ֆոնին ենթադրվում էր, որ դրա մասնակիցները կորոշեն գնահատել Սիրիայում դրամատիկ իրադարձությունները եւ ինչ-որ մտադրություններ կամ գործողություններ՝ այդ բարդ իրավիճակից դուրս գալու համար: Սակայն «քառյակի» արտգործնախարարնրը հայտարարել են «Սիրիայում կայունության, ահաբեկչության դեմ հաղթանակի եւ կայունության համար ԻՊ-ի դեմ գործողության համաձայնեցման մասին»: Ավելին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ահաբեկիչների թվին է դասել նաեւ քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը», որոնք օրերս ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օգնությամբ գրավել են Սիրիայում ԴԱԻՇ-ի բջջի առաջնորդ Սալահ Մոհամմադ ալ-Աբդուլլահին: Ի՞նչ է կատարվում։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Ամմանում Հորդանանի, Իրաքի, Լիբանանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների գագաթաժողովն անցկացվել է Թուրքիայի նախաձեռնությամբ: Դրա ամսաթիվն ու օրակարգը հայտարարվել էին ավելի վաղ։ Մինչ այդ Աքաբայում եւ Անկարայում անցկացվել են հորդանանա-թուրքական հանդիպումներ՝ «ԴԱԻՇի վերադարձի սպառնալիքին հակազդելուն՝ անվտանգության ոլորտում գործողւթյունների համակարգում» խորագրով: Բանն այն է, որ նախօրեին ԱՄՆ-ն Թուրքիային տեղկացրել է՝ կարող է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայված իր բազաներից եւ մտադիր է մնալ միայն Էթ Թանֆ բազայում, որը հարում է Հորդանան-Սիրիա-Իրաք սահմանին: Անկարան կարծում է՝ դա կհանգեցնի Սիրիայում ԴԱԻՇի ակտիվացմանը եւ կխթանի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» ելույթները, ինչը մեծացնում է այդ երկրի մասնատումը կրոնական եւ էթնիկ հատկանիշներով անջատողական կազմավորումների»։ Այսպես, Ժողովրդավարական Սիրիայի ուժերը հրաժարվել են ինքնալուծարվել եւ ինտեգրվել ստեղծվող սիրիական բանակին՝ չնայած Թուրքիայի ճնշմանը եւ ;Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին՝ «բոլոր քրդական խմբավորումներին վայր դնել զենքը»: Այդ պատճառով Թուրքիան ձգտում է ԴԱԻՇի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ձեւավորվող ուժային վակուումը լրացնել կոալիցիոն զինված ուժերով՝ իր մասնակցությամբ Հորդանանի, Իրաքի եւ Լիբանանի հետ միասին, - նշում է փորձագետը:

Բայց այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում ալեւիների հետ, փչացնում է նախանշված սցենարը, համոզված է ՏարասովըԴա դրսեւորվեց Ամմանում այդ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժղովի արդյունքներով արված հայտարարության մեջ: Դամասկոսին երկրի ներսում էթնիկ եւ կրոնական խմբերի հետ քաղաքական երկխոսություն փնտրելու խթանման փոխարեն, նրանք բոլոր խնդիրները կապել են միայն Իսրայելի քաղաքականության հետ, որը «սահմանափակում է սիրիական վարչակազմին ազդեցության մեջ», փորձում է «քաոսի վիճակ ստեղծել եւ պատրվակներ է օգտագործում տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար»: Բայց այստեղ Թուրքիան ունի մեղքի մեծ բաժին։ Բացի այդ, ըստ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի, «տարածաշրջանի մյուս հարեւան երկրներում էլ կայունությունը սկսել է որոշվել Սիրիայում տիրող իրավիճակով», ինչը շատ հարցեր է բարձրացնում Թուրքիայի ենթադրվող «ռազմական սցենարի» առջեւ՝ երկիրը քաղաքացիական պատերազմի սահելու իրավիճակում»: Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ո՞ւմ հետ են առաջարկում կռվել՝ ԴԱԻՇ-ի՞, Բաշար Ասադի նախկին կառավարման մնացորդների՞, քրդերի՞, դրուզների՞ կամ ալեւիների ռազմական խմբավորումների՞ հետ, դատողություններ է անում քաղաքագետը:

«Բացի այդ, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին Սիրիայի նոր իշխանության քաղաքական անկայունությունը եւ «սիրիական բոլոր բաղադրիչների համար ներառական կառավարություն» ձեւավորելու նրա անկարողությունը»: Այնպես որ, այս ամենը ոչ միայն Դամասկոսին նոր բարդությունների առաջ է կանգնեցնում եւ ավելի ու ավելի շատ հարցեր է բարձրացնում այն մասին, թե ինչ ապագա է սպասվում ոչ միայն Սիրիային, այլեւ ողջ տարածաշրջանին», - ամփոփում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի