Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քառյակի 12 պահանջները լրացվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով: ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօրվա քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեցին, որ վաղը հրավիրվելու է համատեղ մամուլի ասուլիս, ներկայացվելու են 12 կետանոց պահանջները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դրանք այսօրվա նիստի արդյունքում լրացվել են, սրբագրվել ու վաղը` 13:30-ին, կհրապարակվեն: «Դրա անունը չդնենք 12 կետ, դա հայտարարություն է, որտեղ կան քաղաքական, տնտեսական շեշտադրումներ՝ նախաբանով»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք իշխանություններին անակնկալ է սպասվում, Ռ. Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Ես չեմ կարծում, որ մեր քաղաքական կյանքն ավարտվում է այս 12 կետով: Իհարկե, հարցեր կան, որոնք ընդգրկված չեն հայտարարության մեջ, ու, բնականաբար, ենթադրվում է, որ էլի հանդիպումներ կունենանք, որովհետև քաղաքական կյանքը շարունակվում է»:
Հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել քառյակը, եթե իշխանությունը չկատարի պահանջները, նա պատասխանեց. «Առայժմ մենք համարում ենք, որ այս պահանջներն այն պահանջներն են, որոնք կարող են կատարվել, և չենք ուզում նեգատիվ նայել»:
Ռ. Հակոբյանն ասաց նաև, որ պահանջների շարքը լրացվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով: «Կան կետեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, հատկապես` Արցախի հարցին: Այս ընթացքում դեպքեր են եղել, Աստանայի դեպքերը եղան, ու մենք արձանագրել ենք դա հայտարարության մեջ»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քառյակը կներկայացնի ընդդիմության մասին օրենք, որը կդառնա չորս քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված նախագիծ: