|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ազգային ժողովում չորս ոչ իշխանական խմբակցությունների` ՀՅԴ-ի,ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» դռնփակ նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ իրենք նախորդ նիստում պայմանավորվել էին, որ չորս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն այն լրջագույն խնդիրները, որոնք, ըստ իրենց, ծառացած են մեր երկրի առաջ:
«Քառյակը խմբակցությունների կողմից ներկայացված խնդիրները համարել է հրատապ լուծում պահանջող և ոչ իշխանականների ներկայացրած խնդիրների փաթեթ է պատրաստվում ներկայացնել կառավարությանը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ քառյակի հաջորդ նիստում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան:
Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են նաև կառավարության բյուջեի կատարողականը և որոշում կայացրել միասնական դեմ քվեարկել կառավարության բյուջեի կատարողականին: «Անցյալ անգամ դեմ էինք քվեարկել բյուջեի ընդունմանը, այս անգամ էլ դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Քառյակն այսօր քննարկել է նաև կառավարության ծրագրի ժամանակ մեկը մյուսի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը և որոշում կայացրել այդ խնդրի լուծման վերաբերյալ օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով: