Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Սիրիայի պաշտոնական Sana լրատվական գործակալությունը, հղում անելով ՊՆ աղբյուրին, հայտնել է՝ «Ասադի ռազմականացված կազմավորումների մնացորդները» համակարգված հարձակումներ են սկսել տարբեր շրջաններում՝ հավելելով, որ Ջաբլայի շրջան է ուղղվում լրացուցիչ ուժ: Սիրիայում զինյալները հինգերորդ դարանակալումն են իրականացրել Ջուլանիի (Սիրիայի ներկայիս ղեկավար ահմեդ ալ-շարաա) ուժերի վրա, որի արդյունքում մեծ թվով զոհեր են գրանցվել: Միեւնույն ժամանակ Տարտուսի եւ այլ քաղաքների բնակիչները դուրս են գալիս ցույցերի` վանկարկելով «ջուլանի, հեռացիր»։ «Իդլիբում նույնպես համընդհանուր մոբիլիզացիա է ընթանում, նըդ որում` տարածաշրջանում շարունակվում են կատաղի բախումները։ Տարտուսում, որը գտնվում է Ջաբլայից մոտ 60 կմ հարավ, պարետային ժամ է սահմանվել: Քաղաքում նույնպես հակակառավարական ցույցեր են սկսվել, Reuters-ը, վկայակոչելով տեղի բնակչին, գրում է՝ անվտանգւթայն ուժերը կրակ են բացել՝ ցրելու ամբոխը։ ԶԼՄ-ները հաղորդում են՝ երկրի հարավում գտնվող Էս-Սուվեյդայում տեղի են ունեցել դրուզների զանգվածային բողոքի ակցիաներ` ընդդեմ Սիրիայի նոր կառավարության: Ցուցարարները պահանջում էին ահմադ ալ-շարաայի (ալ-ջուլանի) հրաժարականը։ Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարոթյան շենքից հանել են Սիրիայի դրոշը եւ դրա փոխարեն բարձրացրել դրուզների դրոշը: Հաղորդվում է՝ ցուցարարները վտարել են վերջերս Սիրիայի նոր կառավարության կողմից նշանակված Սուվեյդայի նահանգապետին: Ավելի վաղ` մեկ շաբաթ առաջ, դրուզները ստեղծեցին «Էս-Սուվայդայի ռազմական խորհուրդ» կոալիցիան՝ անօրինություններից եւ բախումներից դրուզների բնակավայրերը պաշտպանելու, ինչպես նաեւ ՀԹՇ ուժերի ներխուժումից։ Էս-Սուվեյրայի ռազմական խորհուրդը վայելում է քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերի եւ Իսրայելի աջակցությունը:
Սակայն կառավարկան լրատվամիջոցները փորձում են նսեմացնել տեղի ունեցածի մասշտաբները: Մարտի 6-ին կառավարամետ սիրիական Al-Twaura թերթը գրում է՝ «անվտանգությն եւ կայունւթյան հաստատման ուղղությամբ իրենց ջանքերի համատեքստում պաշտպանութայն նախարարության ուժերը շարոնակում են հետապնդել Ասադի տապալված աշխարհազորայինների մնացորդները: Մեր ուժերը կարողացան դիմակայել այս մնացորդներին Լաթաքիայի գյուղական վայրերում, պաշարել դրանք եւ հետապնդել նրանց, ինչը նրանց ստիպեց հաստատվել Բեյթ Անա քաղաքում, եւ նրանք սկսեցին ուղղակիորեն հարձակվել մեր ուժերի վրա: Al-Thawra թերթին հատուկ հայտարարւթյան մեջ անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է՝ Ասադի աշխարհազորայինների մնացորդների խմբերը հարվածներ են հասցրել պաշտպանոթյան նախարարության ստորաբաժանումներին եւ տրանսպորտային միջոցներին` Լաթաքիայի գյուղական բնակավայրում գտնվող Բեյթ Անա քաղաքից ոչ հեռու, ինչը հանգեցրել է գրոհայիններից մեկի մահվան եւ մյուսների վիրավորմանը: Ենթադրվում է՝ հարձակում է տեղի ունեցել նաեւ վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համր ժամանած շտապօգնության մեքենայի վրա, յանուհետեւ ցրվել են Բեյթ Անախում եւ արգելափակել դեպի այն տանող ճանապարհները: Անվտանգության ուժերի աղբյուրը նշել է՝ պաշտպնության նախարարւթյան ստորաբաժանումները կատաղի մարտեր եւ բախումներ են մղում գրոհայինների մնացորդների հետ Լաթաքիայի գյուղական շրջանի Բեյթ Անա քաղաքի շրջանում այն բանից հետո, երբ այդ շրջան են բերվել անվտանգության ուժերի ուժեղացուցիչները: Ուժային կառույցների աղբյուրը հաստատել է՝ պաշտպանութայն նախարարոթյան ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար եւ երկաթե բռունցքով կպատժեն նրանց, ովքեր սպառնում են Սիրիայի անվտանգությանը»,-նշել Al-Twaura-ն:
Իր հերթին «Ռուսկայա Վեսնա» գործակալությունը հաղորդում է՝ նոր իշխանությունների զինյալների շարասյուններն ուղեւորվել են ալավիական եւ դրուզական նահանգներ` ապստամբությունները ճնշելու համար: Մի մասն արդեն դարանակալվել է եւ սպանվել: Ալավիները զանգվածային ապստամբության ժամանակ գրոհել նն Տարտուսում նահանգի կառավարության շենքը: Հաղորդվում է Լաթաքիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բազայի մոտակայքում զինյալների եւ նրանց հակառակորդների մարտերի մասին: Տեղի դիմադրության խմբերը պայթեցրել են զինյալների մեքենաները: Սուվեյդայում ցուցարարները կառավարության շենքից պոկել են Սիրիայի նոր դրոշը եւ բարձրացրել դրուզների դրոշը: Դերաա նահանգում կառավարությանը հավատարիմ ավազակախմբերը ծանր զրահատեխնիկա են կիրառել տեղի զինված խմբերի դեմ պայքարելու համար: Սիրիայի հարավում գտնվող Սանայմայն քաղաքում մարտեր են սկսվել նոր ռեժիմի ուժերի եւ Ասադին կից ռազմական հետախուզության նախկին գործակալի խմբավորման միջեւ, հաղորդում է գործակալությունը:
Ալավիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10% - ը, որը, ըստ Համաշխարհային բանկի (պետք է ենթադրել, բավականին մոտավոր) տվյալների, կազմում է ավելի քան 23 մլն մարդ: Այս կրոնական փոքրամսնությունը հիմնականում բնակվում է երկրի միջերկրածովյան ափերի երկայնքով` Լաթաքիայում եւ մոտակա լեռնոտ գյուղական վայրերում: Դրուզները մահմեդական աղանդ են, Սիրիայում նրանց թիվը կազմում է մոտ 865,000 մարդ:
Ասադի ռեժիմի անկումից հետո Wall Street Journal թերթը հունվարի 12-ին գրել էր՝ ալեւիները վախենում են իրենց ապագայի համար: Պարբերականը նշում է՝ նրանց հանրակցությունը մտահոգություն է հայտնել Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո իր գոյության համար բռնության եւ վախի կապակցությամբ: Այս մասին հայտնում են այդ կրոնական փոքրամասնությանը պատկանող գյուղերի բնակիչները: Համայնքի անդամները պատմել են բռնության դեպքերի մասին. զինված գրոհայինները սպառնում եւ առեւանգում են մարդկանց: Ականատեսները հայտնում են գյուղերի սուրբ վայրերի կողոպուտի եւ ավերման մասին: Wall Street Journal - ը նաեւ նշում է՝ ռեժիմի անկումից հետո գյուղի տարածքում մի քանի մարդ անհետ կորել է, եւ շատ ալեւիներ կասկածում են, որ նրանք կարող էին զոհվել: Բացի այդ, հաղորդվում է զինված խմբերի կողմից խտրականության եւ հնարվոր հարձակումների մասին, որոնք ձգտում են վրեժ լուծել Ասադների դինաստիայի կառավարման տարիներին:
Այն մասին, որ Սիրիայում անհանգիստ է լինելու, հայտնի է դարձել անմիջապես այն բանից հետո, երբ զինված ընդդիմության առաջնորդ ահմեդ աշ-շարայի ուժերը գրավել են Դամասկոսը, իսկ երկրի նախագահ Ասադը փախել է: «ՌԻԱ Նովոստին» հայտնել է՝ սիրիական ընդդիմության «Աստանա» հարթակի առաջնորդ Ռանդա Կասիսը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա քաղաքական ընդդիմությանը ծանրակշիռ դեր ստանձնել երկրի կառավարման գործում: Գործակալության զրուցակիցը նշել է՝ ներկայումս ալ-ջուլանին օգտվում է իրավիճակից` Իդլիբ նահանգում զարգացած կազմակերպության եւ կառավարման փորձի հիման վրա նշանակելով իր ղեկավարներին: «Բայց չկա հավանականություն, որ կներկայացվի քաղաքական ընդդիմության իրական դերը, լինի դա Ստամբուլում հիմնված, թե ներկայացված է այլ հարթակներով, ինչպիսին մերն է», – հայտարարել է Կասիսը` հավելելով, որ ալ ջուլանիի հետ փոխգործակցությունը բավականին բարդ է կառուցվում: Կասիսի խոսքով` դա առաջին հերթին կապված է իր անցյալի հետ, սակայն սիրիական զինված ընդդիմության առաջնորդը կարող է զիջումների գնալ, ինչպես օրինակ` հրաժարվել կանանց հիջաբ կրելու պահանջներից:
«Սիրիայում ներկայիս բախումներն ամենադաժաններից են անցած դեկտեմբերին Ասադի տապալումից եւ ՀԹՇ խմբավորման իշխանության գալուց ի վեր», - գրում է Reuters գործակալությունը: Նոր իշխանությոնները բազմաթիվ խնդիրների են բախվում, այդ թվում` Իսրայելի պատճառով, որը խոստանում է թույլ չտալ սիրիական ուժերի ներկայությունը Դամասկոսից հարավ եւ պահանջում է երկրի հարավային շրջանների ;լիակատար ապառազմականացում»: Լարվածությունը հատկապես սրվել է ափամերձ շրջանում, որտեղ նոր կառավարությունը տեղակայել է անվտանգության ուժերի զգալի մասը, եւ որտեղ, ըստ Reuters-ի աղբյուրի, հաջողվել է վերախմբավորվել Ասադի կողմնակիցներին:
Նախկինում ալավիները Ռուսաստանից աջակցություն էին խնդրում, հիմա հաստատ դիմում են Իսրայելին, գրում է արեւելագետ Իգոր Դիմիտրիեւը. «... Իսրայելի խաղադրույքը մերձավորարեւելյան փոքրամասնություններին աջակցելու վրա նշանակում է, որ ակտիվացնում են ալավիական պետության, դրուզյան ինքնավարության, քրդական պետության ստեղծման ծրագրերը: Լիբանանի քրիստոնյաները, թաստորեն, վերականգնեցին իրենց քաղաքական ազդեցությունը Իսրայելից Հըզբոլլահի պարտությունից հետո: Այժմ մենք սպասում ենք ալեւիների պաշտպանության Իսրայելի հատուկ գործողությանը ... հնարավոր է, որ Իսրայելը ինչ-որ կերպ աջակցի նրանց օդային հարվածներով: Բայց առանց զենքի մատակարարման ալեւիներին աղետ է սպասվում։ Այսպիսով, ով կօգնի նրանց, նա կունենա միջերկրածովյան ափի մի կտոր: Այն վայրը, որտեղ ծնվել է քաղաքակրթությունը»:
Վլադիմիր Մալիշեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի