|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․
«Հարգելի՛ Ռուբեն,
Դիմում ենք Ձեզ հազարավոր ձեր հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:
Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են ձեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինեք, որ դուք արդեն արթնացրել եք շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է պայքարել միասին:
Այդ պայքարում ձեր առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ ձեր ամուր առողջությամբ դուք կշարունակեք ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:
Դու՛ք եք միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով ձեր մասնակցությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:
Խնդրում ենք՝ մի՛ զրկեք մեզ այդ հնարավորությունից, և մենք միասին կանենք ամենակարեւորը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայոց աշխարհի»: