կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 11:16
Առանց Կատեգորիա

Գործադուլիս նպատակը՝ ազնի՜վ, վերջին ճիգերս՝ փրկելու հպարտությունս. ԵՊՀ դոցենտ

Գործադուլիս նպատակը՝ ազնի՜վ, վերջին ճիգերս՝ փրկելու հպարտությունս. ԵՊՀ դոցենտ

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, դասախոս Ռիտա Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույր լինելուն, ինչպես նաև մոտ ապագայում իր՝ անգործ մնալու մասին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինքնակենսագրություն

Ծնվել եմ...

Գիտակցական տարիքից ՀՅԴ համակիր, ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հորաքույր...

1988-90թթ համազգային շարժման ակտիվ մասնակից, ցուցարար, շուրջօրյա նստացույց ( ոչ մի րոպե բաց չեմ թողել. վկաներ եւ նկարներ կան):2017թ. ՀՅԴ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու:

2018թ. Թավշյա հեղափոխության ֆանատիկներից. շարժմանը միացել եմ 4-5 րդ օրը, (վկաներ կան, կարող եք նաեւ ֆբ էջիս տեսագրությունները թերթել) Հա՜, մոռացա մի նկար էլ կա՝ « մերժիր սերժին» մակագրությամբ: Սկզբից մինչեւ վերջ մասնակցել եմ պատմական քայլերթին, ճանապարհին «թաղել եմ սերժին» ...Հա՜, մոռացա. մեր ակտիվիստ Դավիթը հրապարակում հայտարարեց, որ իրենց դասախոսը միացել է շարժմանը (ոնց որ առաջինն էի), բայց ազգանունս չտվեց ( երեւի վախեցավ ՝ հետո պաշտոն ուզեմ) , բայց ես չտխրեցի. կարեւորը գաղափարն էր, այդ օրերին էլ ավելի կարեւորը ՝ մտավորականի անունից ամբոխին ոգեւորելը.... Ու ես քայլեցի... հպա՜րտ... հուսավառվա՜ծ..

Ո՜ ւ...դեռ Իշխանի սիրելի հորաքույրն եմ, նա էլ իմ պաշտելի զարմիկը (կյանքիս մեջ առաջին անգամ նեղացրի իմ պարծանքին... հանո՜ւն՞՞՞՞)

2019թ. , նոյեմբեր. տաքսու վարորդի «բազարով» փողոց դուրս եկած, ոչ վաղ անցյալում փողոց փակած, մոտ ապագայում (այս անգամ արդեն ընդմիշտ) փողոցում հայտնվող ԵՊՀ ՀԱՅՈՑ լեզվի ամբիոնի դոցենտ , ով փաստորեն սխալ փողոցներով էր քայլում ու սխալ մարդկանց (ժողովրդի) հետ կամ էլ ձեռքին փայտ չկար, դրա համար հայտարարվեց լուսանցքից դուրս թամադա...

Ամփոփում. Լեւոն թագավորը եւ նրա անփառունակ հաջորդների վարչակարգը խլեցին իմ հայրենիքում մարդավայել կյանքով ապրելու լավագույն տարիներս....Ապրեցի մտավորականի պես՝ աղքատ, բայց հպա՜րտ.... Մի քանի օր առաջ կորցրի նաեւ ամենամեծ հարստությունս՝ հպարտությունս.... Պատճառը. երկրիս բարձրագույն ղեկավարության՝ օրեր շարունակ բացահայտ արհամարհանքով ու քմծիծաղով արված ոչ պատճաշ արտահայտություններն են ՀՀ հպարտ քաղաքացիներիս ՝դասախոսներիսհասցեին ... Հա՜՜՜՜, մոռացա ՝ շեշտեմ. հայտնի գործադուլի կազմակերպիչն ու հրահրողն եմ:

Գործադուլիս նպատակը. ազնի՜վ, (Իշխանը արտասահմանում էր. երեսը չեմ տեսել. ինձ քաղաքական ոչ մի ուժ չի ճնշել (ինձ ճնշե՞լ կլինի. երեւի ելույթներիցս հասկացաք...) խիստ անձնական, վերջին ճիգերս՝ փրկելու ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՍ....

Արդյունքում . վերջնականապես կորցրի հավատս....

Նյութը ավելի շատ պատրաստեցի ԱԱԾ-ի համար, որ շատ չտանջվեն իմ մասին տեղեկություններ փնտրելիս, մեկ էլ նրանց համար, ովքեր կարծում են, թե հզո՜ր տեղեկություններ են հայտնաբերել իմ մասին, որով փորձում են կեղտոտել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների ազնիվ պայքարը....

Հ.Գ. Հուսամ՝ ընդդիմախոսներս հասկացան «իրեն ճղող կնոջ» ափերից դուրս գալու իսկակա՛ն պատճառը.....

Հա՜՜՜՜՜, ամենակարեւորը. բավականին լավ գործ(քեյս) ստացվեց ՝ օտար երկրներում ապաստան փնտրելու համար....

Կարեւորը ՝ Նո՛ր Հայաստանում բոլոր տեսակի ու կարգի փոքրամասնությունների ( մեղա՜ քեզ, Տե՜ր) իրավունքները պաշտպանված են ԺՈՂՈՎՐԴԻ վարչապետի կողմից»:

....

Նյութը ավելի շատ պատրաստեցի ԱԱԾ-ի համար, որ շատ չտանջվեն իմ մասին տեղեկություններ փնտրելիս, մեկ էլ նրանց համար, ովքեր կարծում են, թե հզո՜ր տեղեկություններ են հայտնաբերել իմ մասին, որով փորձում են կեղտոտել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների ազնիվ պայքարը....

Հ.Գ. Հուսամ՝ ընդդիմախոսներս հասկացան «իրեն ճղող կնոջ» ափերից դուրս գալու իսկակա՛ն պատճառը.....

Հա՜՜՜՜՜, ամենակարեւորը. բավականին լավ գործ (քեյս) ստացվեց ՝ օտար երկրներում ապաստան փնտրելու համար....

Կարեւորը ՝ Նո՛ր Հայաստանում բոլոր տեսակի ու կարգի փոքրամասնությունների (մեղա՜ քեզ, Տե՜ր) իրավունքները պաշտպանված են ԺՈՂՈՎՐԴԻ վարչապետի կողմից»: