կարևոր
787 դիտում, 15 ժամ առաջ - 2025-03-02 21:52
Հասարակություն

Գեղամ Մանուկյանն այցելել է Երևանի ՁՊՎ` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող FAF շարժման 9 անդամներին

Գեղամ Մանուկյանն այցելել է Երևանի ՁՊՎ` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող FAF շարժման 9 անդամներին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է Երևանի ՁՊՎ` տեսակցել FAF շարժման 9 անդամներին, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը և ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նոր եմ դուրս եկել Երեւան քաղաքի ՁՊՎ-ից (հայտնի՝ ԿՊԶ), ուր երեկվանից պահվում եմ հայկական ֆուտբոլի երկրպագու FAF շարժման 9 անդամներ, որոնց կարմիր բերետավորներն անհամաչափ, իրենց համար արդեն սովորական բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել մարզադաշտում բողոքի օրինական ակցիա կազմակերպելու համար։ Տեսանյութերում էլ հստակ երեւում է ակցիայի խաղաղ բնույթը։

Բայց սրանց իշխանությունը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։

Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգավիթի քննչականում հարցաքննության էր)։

Համոզված էին իրենք քայլերում, գիտեին, որ ճիշտ են իրենց գործողություններում։

Ամեն մեկը իր գործում կայացած մասնագետ։

«Ժողովրդավարության բաստիոնի» նոր խայտառակությունն է սա»: