Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը թելեգրամի իր ալիքում վերլուծել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները:
ՄԱՍ 1.
2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը(11,6%) և առևտուրը(9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցություն է թողել արդյունաբերության(-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության(-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հավասար պայմաններում իր բացասական ազդեցություն կթողնի փոխարժեքի շուկայի վրա:
ՄԱՍ 2.
Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2025 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 45.3%-ով(նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամյակում չի գրանցվել). անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում` արդյունաբերությունը` -41,3%, շինարարությունը` -86,3%, առևտուրը` -51,8%, ծառայությունները` 19,7%: Շինարարության և ֆինանսական ծառայությունների անկումը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը հաջորդ ամիսների ընթացքուն էլ ավելի կխորանա:
2025 թվականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործոնների, իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը:
Մաս 3.
Միջին անվանական աշխատավարձը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 21,3 տոկոսով. նվազել են և մասնավոր, և պետական հատվածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանավորված լինել դեկտեմբեր ամսին տրվող առատ պարգևավճարների, հավելավճարների հետ:
ՄԱՍ 4.
Հիմնականում դրամի արժևորմամբ, ներկրումների աճով պայմանավորված գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա` 1,7%, որը բացասական ազդեցություն է թողնում տեղական արտադրության վրա: