Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մեղադրանք է առաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասը, որը հետևյալն է՝ դատավորներին արատավորել իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում: Մեզ արգելվեց քրեական գործի վերաբերյալ մեզ հայտնի փաստարկները ներկայացնել, այսինքն սա փաստում է,որ Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար, ոչ մի այլ բանի համար, ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ առգրավվել են նաև Ղազարյանի հեռախոսը, իսկ խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը տեղի կունենա վաղը: Միջնորդություն է ներկայացվել վարչական հսկողություն սահմանելու մասին, նաև Էդգար Ղազարյանին արգելել են լքել երկիրը: Իրավապաշտպանը ահազանգում է՝ ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել խոսքի իրավունքից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանն ահազանգել էր, որ նրան հրավիրել են քննչական կոմիտեի՝ ծանր հանցագործությունների քննության բաժին․
«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։ Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել էր հասարակական գործիչը։
Yerkir.am-ը ստորև ներկայացնում է թե ինչպես են հանրային դաշտում արձագանքել Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքին։