կարևոր
2707 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 16:35
Քաղաքական

ՔՊ ՄԻՊ թեկնածուն կորցրեց հնարավորությունը՝ պաշտպանելու Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները

ՔՊ ՄԻՊ թեկնածուն կորցրեց հնարավորությունը՝ պաշտպանելու Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները

Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:

1. Իրեն հարգող մարդը, անկախ մասնագիտական որակներից, չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել:

2. Իրեն որպես իրավաբան դիտարկող անձը պարտավոր էր պարզապես մինչև սեփական ելույթը դատապարտեր այդ դահլիճում Էդգար Ղազարյանի հանդեպ նիկոլական ճիճունուրի գարշահոտ խլվրտոցը:

3. Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները:

4. Իրավաբան չեմ, բայց հստակ հասկանում եմ, թե որտեղ են մեզ որպես հասարակությանը ֆռացնում ուղիղ եթերում: Օրինակ, երբ սույն տիկինը խոսում էր Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային զեկույցներից, այդ ամբողջ աղաղակող փաստերից ընդգծեց և "մեկնեց" "մամուլի բևեռվածությանը" վերաբերող երկրորդական հատվածը:

5. Կրկնեմ, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձը ոիղիղ պատասխանատու է և մեղավոր Հայաստանում տեղի ունեցող իրավաբանական բեսպրեդելի, մարդկանց նկատմամբ անբարոյականության շեմը վաղուց հատած ճնշումների ու անարդարությունների և այլ հանցանքների համար:

Ու ինձ "մասնագետ է" ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսախելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին: Նյուրնբերգը վկա: