Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ազգային գաղափարախոսության մասին
Ազգային գաղափարախոսության բացակայության մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարդում, չեն ուսումնասիրում։
Եթե ազգային գաղափարախոսություն եք ուզում, հեռու մի գնացեք, պարզապես բացեք Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և կարդացեք։ Եթե միանգամից չեք հասկանա, նորի´ց կարդացեք ու այնքան, մինչև կգտնեք ազգային գաղափարախոսության համար երեք ամենակարևոր հարցերի պատասխանները.
Այսինքն տվել է նաև ազգային նպատակի հասկացությունը, որը կարելի է ամբողջացնել Սահակ Պարթևի երազով, ով տեսել էր Հայոց գահի վերածնունդը։
Հաջորդիվ հստակ ախտորոշված են ազգային հիվանդությունները, դա հասկանալու համար բավական է կարդալ Խորենացու «Ողբը»:
Մարդկանց մտածողության դեգրադացիան, մեծամտությունն ու փառասիրությունը առիթ են տվել, որպեսզի ամեն տխմար մտածի, որ ինքը կարող է Խորենացուց, Պատկանյանից, Ալիշանից, Նժդեհից, Հայկ Ասատրյանից, Նաթալիից, Թումանյանից, և ..., ավելի հանճարեղ մի բան հորինել։
Այն ինչ մեզ մնացել է ընդհամենը գծել նպատակներին հասնելու ռազմավարությունը, մշակել ռազմավարության իրագործման համար անհրաժեշտ մարտավարական քայլերը և գործել»: