|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մամուլում լուրեր են տարածվում է, թե Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մի քանի օր առաջ իբրեւ դանակահարել են ԶՊՄԿ-ի գործադուլավորները։
«Նման բան չկա, սուտ է։ Ես աշխատանքի եմ գնում։ Մենք ունենք մամուլի բաժին, կեղծ լուրը տարածող լրատվամիջոցը կարող էր ճշտել լուրի իսկությունը», - մեզ հետ զրույցում ասաց Փարամազյանը։
Ներքին գործերի նախարարությունից էլ հերքեցին․ «Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման ահազանգ էլ չի եղել»։