Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ։
Քննարկման ներկայացրած, ընդամենը մեկ վերջակետ պարունակող այս նախադասությանը որպես օրենքի նախագծի վերաբերելը մեղմ ասած հեգնանք է իրավական ակտերի մշակման սահմանված նորմերին և ավանդույթներին: Այն ավելի շուտ կորակեի հանրությանը մոլորեցնող պոպուլիստական նախաձեռնություն:
Ըստ էության հեղինակները գիտակցել են այս հանգամանքը, և պատահական չէ, որ նախագծի նախնական տարբերակում կիրառվել է ՀՌՉԱԿԵԼ բառը՝ “Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Ես նաև, անկեղծորեն չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության անունից կատարվի մի հաստատում, ԱԺ- կողմից էլ ընդունվի մի փաստաթուղթ, որի լրջությունն ու հիմնավորումները գոնե այս պահին ակնհայտորեն խոցելի են կամ գոյություն չունեն:
Իր էությամբ հռետորա-հրապարակախոսական այս նախադասությունը չի կարող օրենք կոչվել նախ, որովհետև բացակայում են օրենքի կարգավորման առարկան և հասցեատերը, երկրորդ բացակայում է իրավունքի մյուս տարրական նորմը՝ ով է պատասխանատվություն կրում նախատեսված օրենքի չկատարման համար:
Սրանք օրենքի վարքաբանությանը առնչվող նվազագոււյն պահանջներ են, իրավագիտական տարրական գիտելիքներ, որոնք հասու են իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին:
Նախագծի հիմնավորման մեջ «կոմունիզմը կառուցել և առաջ անցնել» տիպի հաստատումներ կան. գուցե սրանք ականջ շոյող են, բայց քաղաքական ներկա իրողություններից կտրված, նաև վտանգավոր հանրային սին սպասումներ գեներացնելու իմաստով: Այսպես՝
«Օրենքի ընդունումը անշրջելի կդարձնի ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը;
Կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռման վերականգնման մ իջոցով, ՀՀ ազգային անվտանգության հնարավորությունների մեծացմանը»։
Ավաղ, ո՜չ մեր իղձը, ո՜չ ցանկությունը, ո՜չ էլ ամեն տեսակի հռչակագրերն, անգամ օրենքները չեն կանխորոշում ԵՄ անդամակցություն, ոչ էլ անդամության մեկնարկը հռչակագրային բնույթ ունի։ Նոււյնիսկ, եթե մեր կամքը ամրագրենք Հանրաքվեով, ինչը նույնպես այս պարագայում բացակա հանգրվան է:
Մեղմ ասած՝ գերագնահատված է նաև գործընթացի մեկնարկի մասին ինքնավստահ հայտարարությունը, որովհետև այն շատ ավելի վաղ է սկսվել.
Դեռևս 1999թ. է ստորագրվել ԵՄ-ի հետ «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը», որին փոխարինեց ԵՄ-ն և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:
Այսօր ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների հիմքում 2017թ նոյեմբերի 24-ին ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն ուժի մեջ է մտել 2021-ից։ Հայտնի (CEPA) համաձայնագիրը, որը բավարար իրավաքաղաքական հիմքեր է ստեղծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հայաստանը՝ դեռևս 2004թ. ընդգրկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ձևաչափում, իսկ 2009թ- ից Արևելյան գործընկերության ձևաչափերում։
ՍԵՊԱ-ն և մյուս ձևաչափերը ամուր հիմք են ապահովում, որպեսզի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների շրջանակում Հայաստանը բարեփոխվի և մոտենա ԵՄ ընդլայնման ծրագրին և չափանիշներին:
Սիրելիներ,
ԵՄ անդամակացությունը սոսկ ցակություն չէ, այն բովանդակություն է, խորը և չափելի բովանդակություն։
ԵՄ-ն դեռևս 1993-ին է սահմանել խաղի այն կանոնները կամ չափանիշները, որոնք պիտի բավարարեն ԵՄ պոտենցիալ թեկնածուները։
1993-ին Եվրոպական խորհրդի կողմից ընդունված այսպես կոչված Կոպենհագենյան հռչակագիրը/եզրակացությունը նկարագրում է քաղաքական, տնտեսական և օրենսդրական այն հիմքերի առկայությունը, որոնք թույլ կտան, որպեսզի Եվրամիությունը բացի իր դռները, կամ ինչպես ասում են գնահատի տվյալ երկրին կլանելու կարողականությունը/օbsorbtion capacity/։
Իր ինքնության իմունիտետը պահելու համար 2006-ին ԵՄ-ն վերատեսության է ենթակվել իր խաղի կանոները՝ սահմանելով երկրների ԵՄ ներառման երեք կաևորագույն հիմքերը՝ integration capacity,
ա/միասնական շուկա-տնտեսական ինտեգրում
բ/ինստիտուցիոնալ կայացվածություն
գ/արտաքին քաղաքական/ռազմավարական անվտանգություն և տարածաշրջանային դերակատարություն
Ի դեպ այս ուղղությունները վերահսկվում են բանակցությունների միջոցով, ուր արդարությունը, արդարադատությունն ու ներքին գործերը երեք կարևոր գործոններից են։
Ավելացնեմ նաև, որ ԵՄ անդամության կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառույցը՝ Եվրոպական խորհուրդն է, որն այս մասով որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։
Եվ չի հայտնի, որովհետև ՍԵՊԱ-ի մոնիտորինգային արդյունքերը մեղմ ասած հեռու են Եվրոպական ստանդարտներից:
Ահա վերջին 2023-24 զեկույց- մշտադիտարկումից մի քանի հաստատում.
Տասնյակ միլիոնների բյուջեական, այդ թվում վարկային միջոցներ են ծախսվել ոստիկանական բարեփոխումների վրա: Ինչ ունենք, արդյոք կարելի է գոհ լինել արդյունքներից, լուսձայնային արգելված միջոցների գործածությունից, ոստիկակական բռնություններից, կալանավորման ֆետիշացումից, դատական համակարգի քաղաքական պատժիչ գործիքի վերածվելուց, տիմերի ու բուհերի զավթումից, կոռուպցիայից։
Պրն Զեյնալյան, դուք մի քանի անգամ խուսափեցիք ուղիղ պատասխաններից, ասելով, թե դրանք ձեր ներկա մանդատի մեջ չեն մտնում, թեև կարող էիք պատասխանել որպես իրավապաշտպան: Այս նախաձեռնությունն ըստ էության արժեքաբանական է, սակայն ձեր կամ ձեր կուսակցության վերաբերմունքը չենք տեսել ոտնահարվող մարդու իրավունքների բազմաթիվ դրվագներով, այդ թվում՝ հուլիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանական խոշտանգումների նկատմամբ:
Դժվար է որևէ մեկին արգելել երազել կամ ձգտել մաս դառնալու Եվրոպական քաղաքակրթությանը և մի արժեհամակարգի, որին մենք հայերս դերակատար ենք ու մասնակից, սակայն խնդիրնն այն է, որ.
Նախ
Ա.Այս իղձը կամ կամքը պարզապես չի կարող օրենք լինել, այս նախադասությունը հակասահմանադրական է,
Բ.Պոպուլիստական հայտարարություն է, որը հանրության մեջ այս պահին ոչ իրատեսական սպասումներ է առաջացնում,
Գ.Հեռավոր աղերս իսկ չունի այս պահին հայ ժողովրդի գլխին կանգնած անվտանգային-գոյութենական մարտահրավերների հետ:
Մանրամասն՝ տեսանյութում