Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սասո՛ւն Խաչատրյան, ժամանակն է, որ այլեւս դադարես լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը եւ անհարմար վիճակի մեջ չդնես նաեւ քո աշխատակիցներին։ Կոչ ենք անում այս պահից շարժվել օրենքով եւ այլեւս չկատարել այդ խեղկատակի հրահանգները, այլապես հաջորդ անգամ քեզ այցելության կգանք այլ ձեւաչափով։ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, երբ երեկ Արժանապատվության երթի մասնակիցները մի քանի րոպե կանգ առան Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։
Սաղաթելյանը շեշտեց՝ այս կառույցն իրավապահ համակարգի այն բաղկացուցիչ մասն է, որը 2,5 տարվա ընթացքում երբեմն սիրով, երբեմն պարտադրանքով կատարել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։ Նա կոչ արեց այլեւս չենթարկվել այդ խեղկատակի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ապօրինի հրահանգներին։
«Եթե նախկինում այդ հրահանգների հետեւանքով գործեր են սարքվել, բանտարկվել են մարդիկ, պառակտվել է մեր հասարակությունը, այժմ խնդիրը վերաբերում է ոչ թե անհատներին, այլ մեր երկրին ու հայրենիքին։ Եթե ձեր գործունեությամբ խելքի չգաք, շարունակեք կատարել այդ խեղկատակի հրահանգները, դուք եւս ամբողջական պատասխանատվություն եք կրելու Նիկոլ Փաշինյանի գործած դավաճանական արարքների համար։ Հետեւաբար, այստեղից կոչ ենք անում այլեւս չենթարկվել նրան եւ գործել միայն օրենքի շրջանակներում»,- դիմելով ՀՔԾ աշխատակիցներին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Լիանա Սարգսյան