կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 15:10
Հասարակություն

22 տարի, շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության, պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի. Ասողիկ աբեղա Կարապետյան

22 տարի, շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության, պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, որ 22 տարի առաջ այս օրն է Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդել հայկական եկեղեցին։
 
«22 տարի առաջ, Աստծո ողորմությամբ և կամոք Ազգի, քրիստոնյա աշխարհի առաջին պաշտոնական՝ Արարատյան նախամեծար աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
22 տարի, հակառակ ներքին ու արտաքին բազմատեսակ փոթորիկների, Հայոց քաջ, բարի և իմաստուն Հայրապետը խաղաղությամբ և բազմարդյունությամբ առաջնորդեց Եկեղեցին Հայկական:
 
22 տարի Հայոց Վեհը Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ անշեղ հավատարմությամբ Իր երջանկահիշատակ Մեծ Հայրապետաց առաքելության, ճառագեց ու բաշխեց աստվածսիրություն, ազգասիրություն, հայրենասիրություն:
 
22 տարի՝ շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության, պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի:
 
Թող Ամենատես և Ամենակալ Աստված միշտ զորավիգ լինի Ազգիս Վեհափառ Հայրապետին՝ պարգևելով արևշատ երկար տարիներ, որպեսզի շարունակի կյանքի կոչել Իր երազներն ու տեսիլքներն ի շինություն մերազնյա հոգևոր կյանքի, ի զորացումն հավիտենական Հայաստանի», - գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։