|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Պետության գերխնդիրներից առաջինը պետք է լինի գիտության, կրթության, մշակույթի զարգացումը և սփռումն ի հայս. այս զորեղ հիմքի վրա էլ հարկավոր է իրագործել ազգակերտումը: Մեզ համար կենսական է ազգային ինքնագիտակցություն և զգացմունքներ, հավատամք ունեցող մտավորականությունը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Նա նաեւ նշել է. «Արդարև, մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է...Հետևողական կերպով այդ դասը բնաջնջեցին և վարձկան դարձրեցին:
Բայց կա՛ն ընտիր սերմնահատիկները, և դրանք դեռ պտուղ են տալու՝ բազում արդյունք:
ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՏՈՆԻՆ ընդառաջ ուխտենք, որ ամեն մեկս մեր կարելին ի սպաս է դնելու, որպեսզի հայ իրականությունն ունենա վերոբնութագրյալ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ: ԱԶՆՎԱԿԱՆ ԶԱՐՄ, որն էլ կերտելու է ՀՈւՅՍԻ, ԼՈւՅՍԻ ԵՒ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ: Ես հավատում եմ, համոզված եմ և հանուն այս գաղափարի էլ իմ կյանքն ու անձն եմ դրել:
ԿԵՑՑԵ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՑՅԱԼ ԵՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։