Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որը նվիրված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որ Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է և որին ցմահ ազատազրկում է սպառնում, ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի», - գրել է Իգնատիուսը:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն իրականում, ըստ հոդվածագրի, նրա հետ կապված հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ։
Իգնատիուսն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնի տեղահանման մասին։