|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Նրանց է միացել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մի կետի ենք հանգելու, որտեղ հազարավոր մարդիկ ուղղակի չեն կարողանալու իրենց բիզնեսն առաջ տանել ու ստիպված փակելու են»,– ընդգծեց նա:
«Համատարած թանկացումների ֆոնին հարկատուին ասում են՝ սիրում ենք ձեզ, բայց կրկնակի բարձրացնում ենք հարկերը»,– հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում