Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ապագայի կրթություն. Հայաստանի ավելի քան 45 քաղաքների և բնակավայրերի 50-ից ավելի մանկավարժներ միավորվում են նոր գիտելիքներ ստանալու համար:
Հունվարի 25-ին 2025թ․, ժամը 10:00-ին, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ և Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ կազմակերպվում է «Ռուսաց լեզուն որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմունքներ» ռուսերենի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացը:
Հայաստանի ավելի քան 45 քաղաքների և բնակավայրերի 50-ից ավելի մանկավարժներ անվճար կանցնեն ռուսաց լեզվի դասավանդման որակավորման բարձրացման դասընթաց, կծանոթանան լեզվի ժամանակակից մեթոդաբանությունը ու հոգեբանական ճիշտ մոտեցմանը դասավանդման ընթացքում: Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչները կլսեն Ռուսաստանի և Հայաստանի առաջատար փորձագետների մասնագիտական կարծիքը ռուսաց լեզվի ու մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև դասախոսությունների շարք դասավանդման ժամանակակից մեթոդների թեմայով, ավելին կիմանան երեխաների ուսուցման գործում ճիշտ հոգեբանական մոտեցման կարևորության մասին:
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության դեսպանության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ալֆա-Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Ի.ն.Ուլյանովի անվան Ուլյանովսկի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները և ՀՀ մշակույթի նշանավոր գործիչներ: