|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Քաղաքացիները լավ չեն պատկերացնում կրթական համակարգի կառուցվածքը, որոշ լրատվամիջոցներ էլ սահմանափակ գիտելիքներ ունեն ոլորտի մասին: Այս եզրակացության են եկել մասնագետները, ովքեր ուսումնասիրություններ են իրականացրել եւ կազմել են 2011-2015 թվականների ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը:
Այսօր ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ռազմավարությունը, որի նպատակները վերը նշված բացթողումները վերացնելն է:
Մասնավորապես` կրթագիտական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կկազմակերպվեն դասընթացներ` նրանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար:
Մեծ ուշադրություն է դարձվելու ոչ ավանդական հեռահաղորդակցման կապուղիներին եւ միջոցներին, ինչպիսին է ինտերնետը, մասնավորապես` սոցիալական ցանցերն ու բլոգները: