|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես իր դաշնակից՝ չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որ քիչ է հավանականությունը, որ 2025 թվականին կվերանան Հայաստանի կողմից Կազմակերպությունում իր գործունեությունը սառեցնելու հիմքերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին այս մասին ասել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության այդ հայտարարության մասին։ Սակայն մենք շարունակում ենք Հայաստանին համարել մեր դաշնակիցը և շարունակում ենք փոխգործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- ասել են ՀԱՊԿ-ից։
Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի 23-ին հրապարակել էր Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցը, որում նշված էր, որ քիչ է հավանականությունը, որ կվերանան այն հիմքերը, որոնց պատճառով Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։