Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահն է, անդրադարձավ Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնման հարցին: Նա ասաց, որ հայկական կողմը բոլոր հարթակներում մշտապես խոսել է, որ ԼՂ կարգավորումը պետք է բխի խաղաղ տրամաբանությունից:
«Երկու պետությունների` Ադրբեջանի ու Բելառուսի միջև այս կեղտոտ գործարքը ժողովրդավարական արժեքների, մարդու ազատ կամաարտահայտման իրավունքի, մարդու ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է և չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: Ավելին` սա քայլ է, որը ժողվորդավարական ռեժիմներին հատուկ չէ, սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերություններին, սա քայլ է, որը չի բխում ո'չ հայ-բելառուսական, ո'չ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից: Ես` որպես հանձնաժողովի համանախագահ, հայտարարում եմ որ սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք այդ հարցը կբարձրացնեն Բելառուսում իրենց բելառուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ, նա պատասխանեց. «Այսօր ես որևէ ցանկություն չունեմ, ոչ էլ նպատակահարմար եմ համարում նրանց հետ մի սեղանի շուրջ նստել ու այդ հարցը քննարկել: Այդ հանձնաժողովը բարեկամական է, մինչդեռ` Բելառուսի արած քայլը բարեկամական չէ: Սա քայլ է նաև Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը հայտարարեց, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը: Սա Բելառուսի կողմից քայլ է ՀԱՊԿ երկու դաշնակից պետությունների դեմ»: