Բաքուն հավակնում է Սեֆյանների ժառանգությանը, պատմում է AsiaNews-ը (Հռոմ, Իտալիա): Ադրբեջանը մտադիր է իրեն ներկայացնել որպես հնագույն տոհմերի ժառանգ, ինչպիսին են Սեֆյանները ՝ թյուրքալեզու և թյուրքամշակութային տոհմ, որը կառավարել է Պարսկաստանը 1501-1736ականներին: Zerkalo.az այս թեմայով հարցազորւյց է ունեցել «Խազար» համալսարանի աշխատակից Սաբուխի Ահմեդովի հետ, ով Սեֆյանների ՝ որպես «ադրբեջանական պետականության ֆենոմենի» մասին թեզի գլխավոր կողմնակիցներից է: Այն վերաբերում է Շահ Իսմայիլ Հաթային, ով իշխել է 16-րդ դարի սկզբին։ Ահմեդովը նշում է՝ ադրբեջանցիները Իսմայիլին հիշում են «միայն որպես բանաստեղծ եւ գրող», մինչդեռ պետք է ուսումնասիրել նրա քաղաքական եւ տնտեսական մեծ բարեփոխումները, ինչպես նաեւռազմական արշավները: Իսմայիլն ավելի շատ «լուսավոր կառավարիչ» էր, քան իր ժամանակակիցներից որեւէ մեկը: Իր թշնամիներին ոչնչացնելու փոխարեն, նա բոլորին տարավ ծառայության, ինչը ժամանակի համար բնորոշ չէր: Ահմեդովի հետեւությունը հետեւյալն է. «մենք պետք է որդեգրենք մի պետության ավանդույթները, որը կառուցվել է երիտասարդ ադրբեջանցու կողմից եւ գոյատեւել է ավելի քան երկու դար»: Եվ այսօր Ադրբեջանին անհրաժեշտ են աշխատանքներ, որոնք «լուսաբանում են մեր պատմությունը, Սեֆյանների պատմությունը, Կովկասյան Ալբանիան եւ մեր պետականության շատ այլ փուլեր»:
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի