Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իր ասածը նա հիմնավորեց հանգամանքով, որ Երեւանի պարագայում գործ ունենք ընտրողների ավելի քան 40 տոկոսի հետ, արդյունաբերության բավական լուրջ պոտենցիալի, ֆինանսական, տնտեսական եւ այլ լուրջ կենտրոնի հետ: Բացի դա, ինչպես նշեց քաղաքագետը, այն ռեսուրսները, որոնք կենտրոնացված են կուսակցությունների կողմից, շատ անգամ կենտրոնացված են հենց Երեւանում, ու նրանց համար կարեւոր է ստուգել նաեւ այդ ռեսուրսների պատրաստականությունը` հասնել տվյալ կուսակցության նպատակներին:
«Ընտրությունների մասին. բնականաբար, լինելու է մրցակցություն տարբեր ուժերի միջեւ: Եվ այդ մրցակցությունը լինելու է նախկինի պես` ինչպես ընդդիմադիր ուժերի միջեւ, այնպես էլ իշխանություն-ընդդիմություն իմաստով: Շատ հավանական է, որ արդյունքների մասով փոփոխություներ լինեն: Ես այն մտքին եմ, որ այն քվեները, որ ստացել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը Հայաստանի մասշտաբով, հանդես չեն եկել որպես հենց այդ կուսակցության ձայներ, եւ եթե սխալվում եմ, կերեւա նաեւ երեւանյան ընտրությունների ժամանակ, որովհետեւ կմասնակցեն նաեւ այլ քաղաքական ուժերը»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Այսինքն` այն ձայները, որ ստացել է կուսակցության ներկայացուցիչը նախագահական ընտրությունների ժամանակ, եւ այն ձայները, որ մայիսյան ընտրությունների ժամանակ կհավաքի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կտարբերվեն: Եվ եթե տարբերվեն, դա կարող է որոշ քաղաքական ուժերի վերադարձնել դեպի իրականություն, որից նրանք որոշ չափով կտրվել են ընտրություններից հետո: Երկրորդ` կախված նրանից, թե ինչ ձայներ են ստանալու քաղաքական դերակատարները, չի բացառվում որ լինեն նոր տարբերակներ` կոալիցիաների ստեղծման ուղղությամբ:
Ըստ Մարգարովի` Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ունի որոշակի պոտենցիալ` հաշվի առնելով այն օբյեկտիվ ցուցանիշները, որ եղել են վերջին երկու տարվա ընթացքում` խորհրդարանական ընտրություննեի ժամանակ կուսակցության ցույց տված արդյունքը Երեւան քաղաքում, նաեւ այն, որ կուսակցությունը զբաղեցրեց երկրորդ տեղը համապետական մասշտաբով:
Սակայն, նշեց քաղաքագետը, դժվար է ասել, թե ինչպիսին է այդ պոտենցիալը քաղաքում, քանի որ նախ` կա տարբերություն քաղաքի եւ շրջանների միջեւ, եւ ԲՀԿ-ի արդյունքները կարող են նվազել նաեւ այն պատճառով, որ կուսակցությունն ավելի քիչ ակտիվություն է դրսեւորել վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» շանսերին` ընդդիմադիր զանգվածի ձայները ստանալու տեսանկյունից, ապա Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ դրանք մեծանում են: Իսկ մյուս քաղաքական ուժերը ինչ-որ իմաստով նախագահական ընտրությունների ժամանակ կորցրել են ընտրազանգվածի հետ շփվելու պահը, եւ հիմա նրանք պետք է սկսեն ավելի ցածր վարկանիշային գոտուց:
Քաղաքագետը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն այն է, որ պետք է փորձի պահպանել այն, ինչ ձեռք է բերել նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ մնացածների համար խնդիրը որոշակի ընտրազանգված հետ վերադարձնելն է, որն ավելի բարդ է: Մարգարովն ասաց նաեւ, որ քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանն» առայժմ չի հաջողվում ընտրությունների արդյունքում ստացած քվեները վերածել սեփական քաղաքական կապիտալի:
Այժմ «Ժառանության» համար առաջնային խնդիր է ոչ թե ընտրությունների ժամանակ ստացած քվեն ամբողջությամբ իրացնելու հարցը, այլ գոնե դրա մեծ մասը: Եթե ելնենք այն տեսակետից, թե ինչ քայլեր է այժմ ձեռնարկում «Ժառանգության» առաջնորդը, նշեց քաղաքագետը, ավելի շուտ կարելի է ասել, որ չեն նպաստում ընտրությունների ժամանակ իր օգտին քվեարկողների ձայների մեծամասնության` նույն դիրքորոշումը կուսակցության նկատմամբ պահպանելուն: