Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Աշնանը քաղաքական դաշտում արմատական փոփոխություններ չեն սպասվում, բոլոր ուժերը կպատրաստվեն հերթական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Թե ինչ ընթացք կունենա երկխոսությունը եւ ով` ինչ հանրահավաքներ կանի, իրենց խնդիրն է, բայց քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե, իհարկե, այլ պայմանավորվածություններ չլինեն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվելու է ՀՀ Ազգային ժողովում, ընդ որում` ավելի մեծ թվաքանակով եւ ազդեցությամբ:
«Մեր աշխատանքի նպատակաուղղվածությունն անխոցելի է»,- ընդգծել է պատգամավորը` հավելելով, որ «Ժառանգություն»-ն այլընտրանք է ժողովրդին:
Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ վերջին չորսուկես տարիներին «Ժառանգությանը» չակերտավոր երկխոսություններ շատ են առաջարկվել, սակայն կուսակցությունը հավատարիմ է մնացել իր քաղաքական գծին։
«Թե' կուսակցությունը, թե' դրա առանձին պատգամավորները վերջին տարիներին բազմաթիվ գայթակղությունների են դիմացել, բայց պատվով մերժել են այդ գայթակղությունները»,- շեշտել է նա: