կարևոր
388 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-20 10:19
Քաղաքական

Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է․ Սուրեն Սարգսյան

«Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը»,- գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ 

Նա նշել է, որ երդմնակալության արարողությունը ԱՄՆ պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է. «Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց «So Help Me God» խոսքերը և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):

«Թրամփն օրեր առաջ որոշում կայացրեց երդմնակալության արարաողությունն անցկացնել ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես ընդունված է, այլ փակ վայրում, քանի որ եղանակը բավականին ցուրտ է Վաշինգտոնում և առատ ձյուն է տեղում:

Այստեղ տեղին է հիշել Նախագահ Հարիսոնի երդմնակալությունը, որի ժամանակ նա մրսեց, հիվանդացավ և արդյունքում մահացավ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, դառնալով ԱՄՆ պատմության ամենից կարճ պաշտոնավարած նախագահը (չնայած այդ ժամանակ՝ 1841թ. եղանակը 13 աստիճանով բարձր էր քան այսօր):

Այսօրվա նրա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները՝ շեշտադրելով ներքին խնդիրների առաջնահերթություններն իր երկրորդ վարչակազմի համար»,- գրել է Սուրեն Սարգսյանը: