|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի և Իրանի նախագահները կբանակցեն, այնուհետև կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո - 2» օդանավակայանում։
Փեզեշքիանը ՌԴ է մեկնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք` ըստ Կրեմլի մամուլի ծառայության` հունվարի 17-ին կկայանան ՌԴ-ի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները, որոնց ընթացքում առաջնորդները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր: Բանակցությունների ավարտին նախագահները կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, ինչպես նաև հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար: Նոր պայմանագիրը կոչված է փոխարինելու երկրների միջև գործող` փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում: