|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցով հունվարի 17-ին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։
Նախատեսվում են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները ադրբեջանցի այլ պաշտոնյաների հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։