|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ COP17–ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Գործադիր մարմինը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն զրուցել են հեռախոսով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։
«Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է», - ասված է հաղորդագրությունում։