Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
«Բաքուն փորձում է «լեգիտիմացնել» տարածաշրջանում էսկալացիան։ Այնտեղ ագրեսիվ հայտարարություններ են արվում՝ Երեւանի արձագանքի ակնկալիքով։ Դա թույլ կտա Բաքվին բարձրացնել ագրեսիայի մակարդակը, սուտ տարածել «հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին» եւ տարածաշրջանում նոր էսկալացիայի հիմնավորում ստեղծել։ Մենք չենք գնա այդ ճանապարհով, հավատարիմ կմնանք խաղաղ ռազմավարությանը եւ կօգտագործենք երկխոսության լեզուն, - հայտարարել է Փաշինյանը։ - Ադրբեջանում Հայաստանն ընկալում են որպես «ֆաշիստական պետություն», եւ մենք կփորձենք հասկանալ, թե ինչու: Ադրբեջանի նման ընկալումը կա նաեւ Հայաստանում, այդ պատկերացումները հանգեցրել են բազմամյա հակամարտության»։
Ավելի վաղ Ալիեւը Հայաստանը հայտարարել էր »ֆաշիստական պետությւն» եւ պատրաստակամություն հայտնել»հայկական հարցի վերջնական լուծման»: Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին հայերը կարող են նմանվել հրեաներին մինչեւ 1948 թվականը՝ վերածվելով տարբեր երկրներում ցրված եւ սեփական պետություն չունեցող ժողովրդի: Այն մասին, որ արդեն 2025-2026-ին Ադրբեջանն իր ամբողջ հզորությամբ կհարձակվի հայկական բանակի վրա եւ կկոտրի այն, հրապարակավ դատողություններ են անում Պենտագոնի ռազմական վերլուծաբանները։ Փորձագետները կարծում են՝ հայերը ոչինչ չեն ունենա հակադրելու Ադրբեջանի բանակի համազորային գործողությանը։ Հարցը միայն այն է, թե որքան մեծ են Ալիեւի ախորժակները։ «Փափուկ» տարբերակով Երեւանից կարող են խլել իրանական սահմանի երկայնքով տարածքի ոչ մեծ հատվածը՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Դա թույլ կտա ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջեւանի մարզը, ուղղակիորեն միացնել երկրի հիմնական տարածքին։ «Կոշտ» տարբերակով ադրբեջանցիները կարող են օկուպացնել Հայաստանի ամբողջ տարածքը, գրավել Երեւանը եւ վերանվանել Էրեբունի։
Ավելի վաղ Բաքվի նման պահվածքը կարող էր կանխել ՌԴ-ն, քանի որ Հայաստանի տարածքը երկար ժամանակ գտնվում էր ՀԱՊԿ պաշտպանության ներքո։ Ուղղակի ներխուժումը Հայաստան ավտոմատ կերպով ՀԱՊԿ մյուս անդամներից կպահանջեր հանդես գալ ի պաշտպանություն նրա։ Սակայն դեկտեմբերի սկզբին Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, անվերադարձության կետն անցել է»: Դրանով դա, ըստ էության, Ադրբեջանին «հրավիրել» է հետագա ագրեսիայի։ Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը կարծում է, որ իրավիճակի զարգացումը կարող է խիստ անբարենպաստ լինել Հայաստանի համար:
«Ալիեւն իրեն ռազմատենչ է պահում, քանի որ աշխարհում այժմ գերիշխում է «ուժեղի իրավունքը», կոպտորեն ոտնահարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային անվտանգության համակարգը։ Հայաստանը «ֆաշիստական պետություն» անվանելն անհեթեթ է, նմանատիպ պահանջներ կարելի է ներկայացնել նաեւ հենց Ադրբեջանին, դրա համար ավելի շատ պատճառներ կան, - նշել է նա։ - Հիմա ցանկացած պետության կարող են մեղադրել «ֆաշիզմի» մեջ, եթե զգան դրա թուլությունը։ Հայաստանը, ավաղ, հիմա բացահայտ թույլ է։ Նա առանց կռվի Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղը՝ փաստացի կորցնելով համաշխարհային քաղաքականության սուբյեկտի կարգավիճակը։ Այժմ հարեւան պետությունները՝ «շնաձկները»՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մտադիր են Հայաստանից նոր տարածքներ պոկել»։
Նա հիշեցրել է՝ Ալիեւն այնքան է համարձակվել, որ ագրեսիվորեն «վրաերթի է ենթարկում» ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, որը, նրա կարծիքով, «միտումնավոր» դեկտեմբերին Գրոզնիի վրա խոցել է ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը: «Ալիեւն անտեսում է եւ ուկրաինական դրոնների հարձակումը, որի ընթացքում տուժել է AZAL ընկերության ինքնաթիռը, եւ Մոսկվայի պաշտոնական ներողությունը։ Բաքվի հավակնությւնները գնալով աճում են, Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո ադրբեջանցիներն ակնհայտորեն այստեղ կանգ չեն առնի։ Այժմ նրանք պահանջում են իրենց հանձնել «Զանգեզուրի միջանցքը», որի օգտագործումը, երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, պետք է վերահսկվի մի քանի կողմերի, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից։ Բայց Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվեց Մոսկվայի օգնությունից, եւ հիմա նրան ուղղակի դրսից կամք են թելադրում»։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը ոչ մի խաղաքարտ չունի Բաքվի ագրեսիային դիմակայելու համար։
«Տագնապով եմ հետեւում Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այո, նրա տարածքում՝ Գյումրի քաղաքում, կա ռուսական ռազմաբազա։ Սակայն այն դժվար թե զսպող գործոն դառնա Բաքվի համար, որը հաստատ այնտեղ կստորագրի նույն սխեման, ինչ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ, - վստահ է փորձագետը։ - Կարծում եմ՝ Հայաստանին սպառնում են նոր տարածքային կորուստներ։ Նման պայմաններում Երեւանը պետք է կտրուկ ուժեղացնի իր բանակը, թեկուզ համաշխարհային հայկական սփյուռքի հավաքած միջոցներով։ Դրանք լիովին կբավականացնեին մի քանի մարտունակ բրիգադներ ստեղծելու համար, հետեւելով «Վագների» օրինակին, որը մինչ այժմ ծառայում է որպես «ապագայի բանակի» նախատիպ։ Սակայն Հայաստանում նման բան տեղի չի ունենում։ Ընդհակառակը, այնտեղ շարունակվում է զինված ուժերի փլուզման գործընթացը։ Նրանց նկատմամբ վերահսկողություն են ստանում քաղաքացիական մենեջերները, ՀՀ ՊՆ-ում նշանկվում են բանակից հեռու մարդիկ։ Իսկ ԶՈՒ ղեկավարությոնից դուրս են մղվում փորձառու կադրային զինվորականներ։ Հայկական բանակը գնալով ավելի խոցելի է դառնում, իսկ վարձկանների կողմից այն «ուժեղացնելու» միջոցները ոչ ադեկվատ են թվում։ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դեպքում Երեւանը դրան դիմակայելու ոչինչ չունի։ Հասարակ հայերը զանգվածաբար պատրաստ չեն նման սցենարի, դա կարող է նրանց համար շոկ դառնալ եւ երկիրը քաոսի մեջ գցել», - նշել է Կոտենկոն։
Այս խորապատկերին հատկապես տարօրինակ են թվում Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռու մնալու հետագա փորձերը, կարծում է նա։ «Հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն շարունակում է իր գործունեությունն Ուկրաինայում, պարզապես չեմ տեսնում, թե ում վրա կարող է հենվել Երեւանը։ Փաշինյանը մանտրաները «ԵՄ անդամակցության հանրաքվեի» մասին անհեթեթ են թվում։ Երկրի գլխին կախված էր մի թշնամի՝ «օսմանյան խաղաղության» տեսքով, որը դարեր շարունակ ձգտում էր հայերին կոտորել։ Իսկ Փաշինյանը խոսում է ինչ-որ «եվրոպական արժեքներին հավատարմության» մասին։ Սա անհամարժեքության գագաթնակետն է, որը միանգամայն ձեռնտու է Արեւմտյան խաղացողներին։ Ավաղ, դատելով ամենից՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անդառնալի բնույթ են կրում», - եզրափակել վերլուծաբանը։
Վասիլի Իվանենկո
Աղբյուրը՝ segodnia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի