Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Դ.Ղազարյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու ՊԵԿ քննիչի միջնորդությունը, միաժամանակ մերժել փաստաբանների գրավի միջնորդությունը։ «Սպայկա»-ի աշխատակիցները անարդարացի համարելով դատարանի որոշումը բողոքի ակցիա էին իրակացրել դատարանի առաջ։
Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել եւ վերջինիս գործողությունները գնահատել որպես հետապնդում։
Տարբեր տնտեսագետներ եւ իրավաբաններ կարծիքներ են հնչեցրել, որ գործարարի կալանավորումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա ընդհանրապես։
Փաստաբանները նաեւ վերաքննիչ դատարանում կբարձրացնեն գրավի կիրառումը թույլատրելի համարելու հարցը, եթե ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվի։