կարևոր
1114 դիտում, 16 ժամ առաջ - 2024-12-27 11:29
Քաղաքական

Ագրարային համալսարանը միայն Երևան համայնքին պարտք է 25,6 միլիոն դրամ գույքահարկի գծով

Ագրարային համալսարանը միայն Երևան համայնքին պարտք է 25,6 միլիոն դրամ գույքահարկի գծով

Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կուտակած շուրջ 364 միլիոն դրամ գույքահարկի գծով պարտքին։

Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել Երևանի քաղաղաքապետ Տիգրան Ավինյանին` պարզելու համար, թե Ագրարային համալսարանը գույքահարկի գծով որքան պարտք ունի Երևան համայնքին և քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում այդ պարտքը մարելու  ուղղությամբ։

Երևանի քաղաքապետարանից Yerkir.am-ին երկարաշունչ պատասխան են ուղարկել՝ նշելով, որ պահանջվող տեղեկատվությունը հարկային գաղտնիք է։

Հիասթափեցնենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, որովհետև  գույքահարկի պարտքի չափը բազմաթիվ բաց աղբյուրներից  հասանելի է։

Դեկտեմբերի 27-ի դրությամբ ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը Երևան քաղաքին կազմում է 25 միլիոն 600 հազար դրամ։

Հիշեցնենք, որ այս պարտքը կուտակվել է 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը։ 2023թ․ դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է Հրաչյա Զաքոյանը։